DELF և DALF բոլորի համար

DELF-ը (Ֆրանսերեն լեզվի ուսումնառության դիպլոմ) և DALF-ը (Ֆրանսերեն լեզվի խորացված ուսումնառության դիպլոմ) ֆրանսերենի, որպես օտար լեզվի վկայականներ են, տրված Ֆրանսիայի կրթության նախարարություն կողմից: Նրանք ընդունված են ամբողջ աշխարհում և համապատասխանում են եվրոպական պահանջներին, որպես լեզվի քննություններ`սկսած 2006 թվականի հունվարից:

Քննությունները մշակված են Մանկավարժության միջազգային կենտրոնի կողմից Կրթության նախարարության հովանու ներքո և ճանաչվում են են ALTE-ի (Association of Language Testers in Europe) կողմից:

DELF-ի կամ DALF-ի յուրաքանչյուր դիպլոմ անկախ փաստաթուղթ է և համապատասխանում է լեզվի քննության եվրոպական որևէ մակարդակի: Վկայականները շնորհվում են հաղորդակցության 5 մակարդակները [լեզվի կառուցվածք,բանավոր և գրավոր խոսքի ընկալում, մենախոսական և փոխազդող բանավոր և գրավոր խոսքի վերարտադրում] զարգացնելու համար հանձնած քննության արդյունքերի հիման վրա :

A մակարդակ: Սկսնակ DELF A1 => , որը սովորել է 60-ից 80 ժամ DELF A2 => 160 -ից 240 ժամ

B մակարդակ: Միջին մակարդակ DELF B1 => 210 ից 420 ժամ ուսուցում DELF B2 => 390ից 670 ժամ

Տեղեկություններ և գրանցում

Հայաստանում ֆրանիսական դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի հսկողությամբ քննությունների կազմակերպումը և վերահսկողությունը Հայաստանում վերապահված է Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությանը:

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ

Երևան, Մոսկովյան 3, 3-րդ հարկ

Հեռ.՝ + (374) 10 58 66 99/ + (374) 10 54 66 99/ + (374) 93 59 66 99/ + (374) 43 59 66 99

secretariat@alliancefr.am

տպագրված ... 25/11/2015

Էջի սկիզբ