DELF փորձնական քննություն

DELF փորձնական քննությունը նախատեսված է A2, B1 և B2 մակարդակների համար : Փորձնական քննությունը անցկացվում է իրական քննական նմուշներով, որոնք մշակվում են CIEP - Centre international d’études pédagogiques կողմից և դրանց բացառիկ օգտագործման իրավունքն ունեն DELF/ DALF քննության քննական կենտրոնները, Հայաստանում՝ միայն Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը : ՞

DELF փորձնական քննությունը ստուգում է քննության թեկնածուների լսել-հասկանալու և կարդալ-հասկանալու հմտությունները :

Յուրաքանչյուր մակարդակի համար տևողությունները կազմում են.
A2 – 55 րոպե
B1 – 60 րոպե
B2 – 90 րոպե

Քննության պատասխանների թերթիկները ստուգում է CIEP – Centre international d’études pédagogiques -ը և 2 շաբաթ հետո արդյունքները փոխանցում քննական կենտրոնին՝ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզին : Վերջինս իր հերթին արդյունքները փոխանցում է թեկնածուներին : Փորձնական քննության արդյունքների վերաբերյալ պաշտոնական վկայական չի տրվում :

DELF փորձնական քննությունը տեղի կունենա մարտի 10-ին : Գրանցումների վերջնաժամկետն է փետրվարի 28-ը, ժամը 16:00-ն :
Փորձնական քննության արժեքն է 5000 ՀՀ դրամ :

publié le 24/05/2017

haut de la page