COVID-19 - Տեղեկատվություն մայրցամաքային Ֆրանսիայի և անդրծովյան տարածքների մուտքին կրառվող սանիտարական միջոցառումների մասին [fr]

Ֆրանսիա մեկնելուց առաջ և ժամանելուն պես բոլոր ճանապարհորդների նկատմամբ կիրառվում են սանիտարական միջոցառումներ: Ավելին, գոյություն ունեն Ֆրանսիայի տարածք մուտքի սահմանափակումներ՝ կախված ճանապարհորդների ժամանման երկրից:

Մուտք մայրցամաքային Ֆրանսիա

Մայրցամաքային Ֆրանսիա մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացնել և ձեզ մոտ ունենալ երկու փաստաթուղթ՝

  • Դեպի մայրցամաքային Ֆրանսիա միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիր, որը կարելի է ներբեռնել Ներքին գործերի նախարարության կայքէջից: Այս հայտարարագիրը պետք է ներկայացնել տրանսպորտային ընկերություններին՝ նախքան տրանսպորտային տոմսի օգտագործելը և սահմանային հսկողության համար պատասխանատու մարմիններին (օդային, ծովային և ցամաքային կապեր, ներառյալ երկաթուղային կապերը):
  • COVID-19- ի ախտանիշներ չունենալու մասին հայտարարագիր (ներառված է նույն փաստաթղթում):

Ֆրանսիայում մնալու իրավունքը հաստատող փաստաթղթերը, որոնց կորցրել են վավերականությունը 2020 թվականի մարտի 16-ից 2020 թվականի հունիսի 15-ի միջակայքում երկարաձգվել են 6 ամիս ժամկետով:

Ճանապարհորդները, ժամանելուն պես կարող են հարկադրվել կարատինային կամ մեկուսացման ռեժիմի, եթե՝

  • Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես ունեն Covid-19 վարակի ախտանիշներ:
  • Ժամանելուն պես նրանք չեն ներկայացնում չվերթից առավելագույնը 72 ժամ առաջ իրականացված բացասական արդյունքով վիրուսաբանական թեստի ապացույց:
  • Նրանք տարածք են ժամանում Գվադելուպեից, Գվիանայից, Մարտինիկից, Ռեյունիոնից, Մայոտից, Սեն Բարտելմիից, Սեն Մարտենից, Սեն-Պիեռ-է-Միքելոնից, Ուոլիս և Ֆուտունա կղզիներից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիայի հարավային և անտարկտիկական տարածքներից և Քլիփերթոնից:

Ճանապարհորդներին կոչ է արվում ցուցաբերել քաղաքավարություն և պատասխանատվություն իշխանությունների կողմից առաջարկված առողջապահական նախազգուշական միջոցառումները կյանքի կոչելու համար:

Երկրներ որոնց համար մուտքի սահմանափակումներ չեն կիրառվում

Եվրոպական տարածքից (Եվրամիության անդամ պետություններ, Անդորրա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Սան Մարինո, Վատիկան և Շվեյցարիա) և հետևյալ երկրներից` Ավստրալիա, Կանադա, Հարավային Կորեա, Վրաստան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Ռուանդա, Թաիլանդ, Թունիս, Ուրուգվայ ժամանող անձանց հանդեպ այլևս չեն կիրառվում մայրցամաքային Ֆրանսիա մուտքի Covid-19 համաճարակի կանխարգելմամբ պայմանավորված սահմանափակումները:

Այս ցուցակը պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր 15 օրը մեկ, թարմացվում է մեր եվրոպական գործընկերների հետ համատեղ՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհուրդի առաջարկությունը, առողջապահական իրավիճակի զարգացումը և փոխադարձության հարգանք:

Երկրներ որոնց համար կիրառվում են մուտքի սահմանափակումներ

Մինչև ինքաթիռ նստելն ուղևորները պարտավոր են ավիաընկերությանը ներկայացնել հայտարարագիր, որը հաստատում է, որ նրանք չունեն Covid-19-ի որևէ ախտանիշ, և, որ չվերթից տասնչորս օր առաջ կապի մեջ չեն եղել Covid-19-ի հաստատված դեպքի հետ: Ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ:

Բացի այդ, ճանապարհորդներին խրախուսվում է նախքան մեկնելը իրականացնել բացասական արդյունքով ՊՇՌ նախնական հետազոտություն: Տեստ չիրականացրած անձանց Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես տրվում է տեղեկատվություն 14 օրյա ինքամեկուսացման պայմանների մասին, որը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից ընտրված վայրում կամ, անհրաժեշտության դեպքում, հարմարեցված բնակելի կառույցում: Նրանց տեղեկացվում է նաև տեղում (օդանավակայանում) և Ֆրանսիայում թեստ իրականացնելու հնարավորությունների մասին:

2020 թվականի օգոստոսի 1-ից, որոշ երկրներից օդային ճանապարհով ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն չվերթից առավելագույնը 72 ժամ առաջ իրականացված բացասական արդյունքով կենսաբանական վիրուսաբանական հետազոտության արդյունք (օրինակ՝ ՊՇՌ թեստ):

Այսպիսով, հրամանագրի համաձայն, նման փաստաթղթի ներկայացումը՝

  • պարտադիր է ինքնաթիռ նստելիս տասնմեկ տարին լրացած անձանց համար, ովքեր մայրցամաքային Ֆրանսիա են ճանապարհորդում Բահրեյնից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից կամ Պանամաից:
  • կպահանջվի Ֆրանսիա ժամանած տասնմեկ տարին լրացած անձանցից, ովքեր ժամանում են հետևյալ երկրներից՝ Հարավային Աֆրիկա, Ալժիր, Արգենտինա, Հայաստան, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Հասարակածային Գվինեա, Հնդկաստան, Իսրայել, Պաղեստինյան տարածքներ, Ղրղզստան, Կոսովո, Քուվեյթ, Լիբանան, Մադագասկար, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Չեռնոգորիա, Օման, Պերու, Քաթար, Դոմինիկյան հանրապետություն, Սերբիա կամ Թուրքիա:
    Բացասական արդյունքով թեստը չներկայացնելու դեպքում, անձը կուղեկցվի օդանավակայանի առողջապահական անցակետ, որտեղ հնարավոր է իրականացնել նման հետազոտություն: Հաշվի առնելով այս դրույթները, խստորեն խորհուրդ է տրվում, որ այդ երկրներից ժամանող տասնմեկ տարին լրացած անձինք հնարավորթության դեպքում չվերթից առավելագույնը 72 ժամ առաջ իրականացնեն վիրուսաբանական թեստ:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ https://www.interieur.gouv.fr/Actualites/L-actu-du-Ministere/FAQ-sur-la-mise-en-oeuvre-des-controles-sanitaires-aux-frontieres

Մուտք անդրծովյան տարածքներ

Անդրծովյան տարածքների մուտքին գործող առողջապահական վերահսկողությունը տարբեր է կախված տարածքից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջ՝
https://www.diplomatie.gouv.fr/fr/le-ministere-et-son-reseau/actualites-du-ministere/informations-coronavirus-covid-19/coronavirus-les-reponses-a-vos-questions

տպագրված ... 24/08/2020

Էջի սկիզբ