Arte International 2014 մրցանակը շնորհվել է հայ կինոգործչին [fr]
Cinéfondation աշխատաժողովի շրջանակներում Arte International մրցանակը (6000 եվրո), ս.թ. մայիսի 21-ին, շնորհվել է Նորա Մարտիրոսյանի հեղինակած TERRITORIA (Երկրամաս) խաղարկային ֆիլմի նախագծին :
Կերպարվեստի ոլորտում մասնագիտացած Նորա Մարտիրոսյանը, ով կրթություն է ստացել Երևանի և Ֆրեզնոյի Գեղեցիկ Արվեստների դպրոցներում, Վիլլա Մեդիչի վարժարանում մտահղացած խաղարկային այս ֆիլմով ձգտում է դեպի հեղինակային կինոն: Ֆիլմը նկարահանվելու է Լեռնային Ղարաբաղում : Մրցանակը նրան հանձնվել է ARTE –ի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Անդրե Մարժըրիի և « ARTE International » մրացանակաբաշխության նախագծի ղեկավար Աննամարիա Լոդատոյի կողմից, ովքեր, այս ֆիլմի ընտրությամբ, արժանի ուշադրություն են հատկացնում Հայաստանին :
ARTE-ն խաղարկային ֆիլմերի նախագծերի զարգացման համար մրցանակներ է շնորհում բազմաթիվ միջազգային փառատոններում, մասնավորապես Բեռլինի փառատոնում, Լոկարնոյի փառատոնում, Ռոտերդամի փառատոնում, Տորինո Ֆիլմ Լաբ-ում, Սարայեվոյի փառատոնում, Դուբայի փառատոնում, Երուսաղեմի փառատոնում, Դյուրբանի փառատոնում, Պուսանի փառատոնում, Բուենոս Այրեսի Անկախ կինոյի փառատոնում և Power to the Pixel-ի Cross-Media ֆորումում : Այս մրցանակները թույլ են տալիս ֆրանս-գերմանական հեռուստաալիքին իր համբավը տարածել միջազգային ասպարեզում, վաղ փուլում ներգրավվել ստեղծագործական գործընթացում և օգնել ռեժիսորներին և կինոարտադրողներին ծավալել միջազգային համագործակցություն: