2017 - 2018 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի Ֆրանկոֆոն երկլեզվյա հոսքի 10-րդ դասարան [fr]

Երևանի թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ուսուցման բաժին
2017 - 2018 ուսումնական տարվա ընդունելության կարգը

Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժինը

  • Բ. Ժամկոչյանի անվան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժինը ավագ դպրոցի հոսք է՝ հայկական ուսումնական ծրագրով (10-ից – 12-րդ դասարաններ).
  • Այն ստեղծվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև 2013թ. հունիսի 19-ին ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակում: Այն ներգրվում է նաև Հանրակրթության մասին 2010թ. հուլիսի 10-ի ՀՀ օրենքի շրջանակում՝ լրացված ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի որոշմամբ, որն ուսումնական հաստատությանը թույլատրում է կազմակերպել օտար լեզվով դասավանդում:.
  • Հայկական ուսումնական ծրագրով նախատեսված ֆրանսերենի դասաժամերից զատ, ծրագիրն առաջարկում է ֆրանսերեն երկլեզվյա ուսուցում պատմություն և աշխարհագրություն առարկաներից՝ շաբաթական 45 րոպեանոց 5 դասաժամով:
JPEG - 42.4 ko
Le lycée n°119, dit lycée B.Jamkotchian à Erevan, accueille une filière francophone performante.
JPEG - 32.1 ko
Professeurs arméniens francophones et professeurs français assurent ensemble l’enseignement auprès des élèves.
PNG - 121 octets

Ինչու՞ գրանցվել Երևանի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժին

  • Պատմությունն ու աշխարհագրությունը դասավանդվում են Ֆրանսիայի Կրթության նախարարության ծրագրով և մեթոդներով, ֆրանսերենը որպես օտար լեզու/պատմություն-աշխարհագրություն մասնագիտացմամբ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ընտրված ֆրանսիացի ուսուցչի կողմից:
  • Դասընթացներն ընթանում են սարքավորումներով լիովին հագեցած լեզվի լաբորատորիայում (համակարգիչներ, փոխգործուն սպիտակ գրատախտակ/ՓՍԳ/, ինտերնետ ...):
  • Ֆրանսիայի Դեսպանությունը և Ալիանս Ֆրանսեզը պարբերաբար հրավիրում են աշակերտներին մասնակցելու մշակութային և լեզվական միջոցառումների (կինոդիտումներ, համերգներ, լեզվի մրցույթներ և այն):
  • Գրանցումը և մասնակցությունը ծրագրին ամբողջությամբ անվճար է Նպատակն է Հայաստանում ձևավորել ֆրանկոֆոն էլիտա, որը հնարավորություն կունենա ուսումը շարունակել Հայաստանում ֆրանսիական համալսարանում կամ Ֆրանսիայում:
JPEG - 49.7 ko
Le nouveau laboratoire d’enseignement numérique du lycée 119, idéal pour l’enseignement des langues étrangères.
JPEG - 55 ko
Le matériel informatique ainsi que la construction du bâtiment qui abrite le laboratoire ont été financés par l’AIMF, l’Association Internationale des Maires Francophones.
PNG - 121 octets

Ու՞մ է հասցեագրված ծրագիրը

Գրանցվելու համար դիմորդը պետք է ՝

  • 2016-2017 ուսումնական տարում ավարտած լինի 9-րդ դասարանի լրիվ դասընթացը հայկական ուսումնական որևէ հաստատությունում,
  • Լավ տիրապետի ֆրանսերեն լեզվին, ;
  • Ունենա աշխատելու կամք և իր մասնագիտական ապագան ֆրանկոֆոն հորիզոնում տեսնելու պատրաստակամություն
  • Ընտրված լինի այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հանձնառությունը

  • Տրամադրել պատմության և աշխարհագրության ֆրանսիացի ուսուցիչ , ով կստանձնի նաև երկլեզվյա ուսուցմամբ բաժնի գործունեությունը թիվ 119 ավագ դպրոցի իր գործընկերների հետ համակարգման պատասխանատվությունը:
  • Տրամադրել գնահատման ամենամյա տեղեկանք (գնահատականներով և դիտարկումներով) 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին:.
  • Տրամադրել ծրագրերի հաջող ավարտի վկայական 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներին: Երկլեզվյա ուսուցմամբ բաժնի պատմության, աշխարհագրության և ֆրանսերենի դասընթացների գնահատականները ևս նշվում են միջնակարգ դպրոցի ավարտական հայկական ատեստատում:
  • Ապահովել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) ընդունելության արտոնյալ պայմաններ լավագույն աշակերտների համար
    - տրամադրել ընդունելության ֆրանսերենի քննության առավելագույն գնահատական
    - տրամադրել կրթաթոշակներ
  • Ֆրանսիայի Դեսպանությունը կարող է կրթաթոշակ տրամադրել Ֆրանսիայի առաջնակարգ ԲՈՒՀ-երի առաջին կուրսում ուսումը շարունակող լավագույն աշակերտներին :
  • Ֆրանսիայի Դեսպանությունը ստանձնում է DELF-ի գրանցման ծախսերը :

Ինչպե՞ս գրանցվել

  • Անհրաժեշտ է գրանցման լրացված ձևաթուղթն ուղարկել հետևյալ հասցեով՝ natalia.tsagris@diplomatie.gouv.fr մինչև 2017թ. հունիսի 16-ը:
    PDF - 136.9 ko
    Fiche d’inscription (français)
    (PDF - 136.9 ko)
  • Հարցազրույցները տեղի կունենան Երևանի թիվ 119 ավագ դպրոցում (Տիգրան Մեծի պ. 64, Երևան), 2017թ. հունիսի 20-ին ժամը 10-ին:.

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ