2017-2018 ուսումնական տարում Ֆրանսիայի համալսարանների բակալավրիատի (Licence) առաջին կուրսի համար նախնական ընդունելության հայտադիմումների (D.A.P.) ընդունումն սկսված է [fr]

Բակալավրիատի առաջին կուրս ընդունվելու համար, նախնական ընդունելության հայտադիմում՝ DAP (կամ «dossier blanc») ներկայացնելը պարտադիր է միջնակարգ կրթության այլ երկրի դիպլոմ ունեցող օտարերկրյա դիմորդների համար : Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումի ձևաթերթիկը՝ «dossier blanc»-ը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.enseignementsup-recherche.gouv.fr/cid24144/-dossier-blanc-demande-d-admission-prealable-inscription-en-premiere-annee-de-licence.html :

Մինչև փաստաթղթերը պատրաստելը, դիմորդները պետք է ուշադիր կարդան սույն բացատրական փաստաթուղթը :

Ուշադրությու՛ն. Այն դիմորդները, ովքեր ցանկանում են Ֆրանսիայում ընդունվել ճարտարապետական բաժին, պետք է լրացնեն «դեղին ձևաթուղթ» ( « dossier jaune » ), որը կարելի է ներբեռնել այս հղումով և ուշադիր կարդան բացատրական ակնարկը:

Գործերի փաթեթը պետք է ուղարկել կամ ամենաուշը մինչև 2018թ. հունվարի 22-ը բերել դեսպանություն: Հասցեն՝

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Մշակույթի և համագործակցության բաժին
Տիկին Ֆրեդերիկ Ռայնբոլդին
Կամպուս Ֆրանսի հարցերով պատասխանատու
Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի 8 :

Ծանոթագրություն. Դիմորդները պետք է ներկայացնեն լեզվի տիրապետման մասին վկայական :Լեզվի իմացության DELF- ի (Diplôme d’Etudes en Langue Française) B2 մակարդակի և DALF-ի (Diplôme Approfondi de Langue Française) C1 և C2 մակարդակի դիպլոմ ունեցող դիմորդները պետք է գործերին կցեն իրենց դիպլոմի պատճենը :

Այն դիմորդները, ովքեր չունեն DELF կամ DALF, պետք է գրանցվեն «Ֆրանսերենի իմացության թեստ (TCF) DAP-ի համար» քննությանը Հայաստանի Ալիանս ֆրանսեզում (հասցե՝ Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ.՝ 010 58 66 99) :

Քննությունը տեղի կունենա 2018թ. փետրվարին : TCF DAP-ի համար գրանցման դիմումը պետք է լրացված լինի մինչև հայտադիմումը՝ «dossier blanc»-ը Դեսպանատուն հանձնելը և TCF-ի քննության համար գրանցման պատճենը պետք է կցված լինի գործին :

Ֆրանսերենի հավաստագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքերից.
-  TCF : http://www.ciep.fr/tcf-tout-public/documents-telechargeables
-  DELF: http://www.ciep.fr/delf-tout-public
-  DALF: http://www.ciep.fr/dalf

2018թ. հունվարի 22-ից հետո ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ չի ընդունվի : Կուսումնասիրվեն միայն լիարժեք կազմված փաթեթները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել՝ frederique.reinbold@diplomatie.gouv.fr հասցեով :

Գործերը կազմելու համար կարող եք հանդիպում վերցնել l’Espace Campus France-ի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17.00, զանգահարելով Ալիանս ֆրանսեզ, հեռ.՝ 010586699 :

տպագրված ... 14/11/2017

Էջի սկիզբ