2017-2018 ուսումնական տարում Ֆրանսիայի համալսարանների բակալավրիատի (Licence) առաջին կուրսի համար նախնական ընդունելության հայտադիմումների (D.A.P.) ընդունումն սկսված է

2017 – 2018 ուս. տարում բակալավրիատի առաջին կուրս ընդունվելու համար, նախնական ընդունելության հայտադիմում՝ DAP (կամ «dossier blanc») ներկայացնելը պարտադիր է միջնակարգ կրթության այլ երկրի դիպլոմ ունեցող օտարերկրյա դիմորդների համար : Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումի ձևաթերթիկը՝ «dossier blanc»-ը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով’ :

Մինչև փաստաթղթերը պատրաստելը, դիմորդները պետք է ուշադիր կարդան սույն բացատրական փաստաթուղթը :

Ուշադրությու՛ն. Այն դիմորդներն, ովքեր ցանկանում են Ֆրանսիայում ընդունվել ճարտարապետական բաժին, պետք է լրացնեն «դեղին ձևաթուղթ» ( « dossier jaune » ), որը կարելի է ներբեռնել այս հղումով և ուշադիր կարդան բացատրական ակնարկը :

Գործերի փաթեթը պետք է ուղարկել կամ բերել ամենաուշը մինչև 2017թ. հունվարի 22-ը, հետևյալ հասցեով՝

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Մշակույթի և համագործակցության բաժին
Տիկին Ֆրեդերիկ Ռայնբոլդին
Կամպուս Ֆրանսի հարցերով պատասխանատու
Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի 8 :

Ծանոթագրություն. Դիմորդները պետք է ներկայացնեն լեզվի տիրապետման մասին հավաստագիր :

Լեզվի իմացության DELF- ի (Diplôme d’Etudes en Langue Française) B2 մակարդակի և DALF-ի (Diplôme Approfondi de Langue Française) C1 և C2 մակարդակի դիպլոմ ունեցող դիմորդները պետք է գործերին կցեն իրենց դիպլոմի պատճենը :

Այն դիմորդները, ովքեր չունեն DELF կամ DALF, պետք է գրանցվեն «Ֆրանսերենի իմացության թեստ (TCF) DAP-ի համար» քննությանը Հայաստանի Ալիանս ֆրանսեզում (հասցե՝ Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ.՝ 010 58 66 99) :

Ալիանս ֆրանսեզում TCF DAP-ի գրանցման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 16-ն է : Քննությունը տեղի կունենա 2017թ. փետրվարի 15-ին :
TCF DAP-ի համար գրանցման դիմումը պետք է լրացված լինի մինչև հայտադիմումը՝ «dossier blanc»-ը Դեսպանատուն հանձնելը և TCF-ի գրանցման պատճենը պետք է կցված լինի գործին :

Ֆրանսերենի հավաստագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքերից.

-  TCF
-  DELF
-  DALF

2017թ. հունվարի 22-ից հետո ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ չի ընդունվի : Միայն լիարժեք կազմված փաթեթները կարող են դիտարկվել :

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել՝ frederique.reinbold@diplomatie.gouv.fr հասցեով :

տպագրված ... 09/02/2020

Էջի սկիզբ