2016թ. մայիսի 23-27-ը ոստիկանական առաքելություն Երևանում ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության տասնհինգ մասնագետների [fr]

Կովկասյան երեք երկրների հարցերով իրավասու Ներքին անվտանգության տարածաշրջանային ծառայության կողմից (նստավայրը՝ Թբիլիսի) ս/թ մայիսի 23-27-ը «Շենքերի խոցելիությունը սեյսմիկ ռիսկի դեպքում» խորագրով առաքելություն էր կազմակերպվել Երևանում (Հայաստան):

Դասընթացն առանձնակի բարձր գնահատանքի արժանացավ Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ տասնհինգ մասնագետներից կազմված խմբի կողմից: Ֆրանսիացի փորձագետ, Փարիզի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, զեկուցող Պիեռ ՆՈՒՐՈ-ԴՅՈՒԿԱՆ-ը շաբաթվա ընթացքում կարողացավ ներկայացնել շենքերի վրա ազդող սեյսմիկ ռիսկի տարբեր ասպեկտները. երկրաշարժից տուժած, երկրաշարժի մեխանիկական հետևանքները կրող, շինության տեխնիկական զննում և սեյսմակայուն կառույցով կանխարգելում:

Հրամանատար ՆՈՒՐՈ-ԴՅՈՒԿԱՆ-ը մեծ հաջողություն ունեցավ, երբ կիսվեց ս/թ ապրիլի 16-ին Էկվատորը ցնցած երկրաշաժից հետո այդ երկրում իրականացրած իր առաքելության փորձով:

Դասընթացի բացմանը ներկա Ներքին անվտանգության կցորդ Բրունո ԲԱԼԴՅՈՒԿ-ը ջերմ ընդունելության արժանացավ գեներալ-մայոր Նիկոլայ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ի կողմից, ում հետ երկար քննարկեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցության առանցքները:

Դեսպանության Առաջին խորհրդական Նիկոլա ՖԱՅ-ը մասնակցեց վերապատրաստման դասընթացի փակման արարողությանը: Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ: Հաջողված և օգտակար միջոցառում:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ