2015-2016 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Ֆրանսիական մանկապարտեզում

JPEG - 24.5 ko
(JPEG - 24.5 ko)

- Ֆրանսիական մանկապարտեզ հիմնադրամը հիմնվել է 1999թ. : Այն ճանաչվել է Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության կողմից, որը Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության հովանու ներքո գործող պետական կառույց է և նպատակ է հետապնդում ծառայել 135 երկրում տեղակայված 494 ուսումնական հաստատություն ներառող աշխարհում միակ դպրոցական ցանցին և խրախուսել նրա գործունեությունը:

- AEFE -ի կողմից ճանաչումը միաժամանակ երաշխավորում է համապատասխանություն ֆրանսիական կրթական մոդելին և դասավանդման բարձր որակ : Վերջապես, տվյալ հաստատությունների ճանաչումը AEFE -ի կողմից, այնտեղ սովորող ֆրանսիացի աշակերտներին կրթաթոշակ ստանալու համար ընտրվելու հնարավորություն է տալիս :

Որտե ղ կարելի է մեզ գտնել
- Ֆրանսիական մանկապարտեզը տեղակայված է Երևան, Նար-Դոս 2 հասցեում, գլխավոր պողոտաներից հեռու, հիանալի կահավորված բակով, լուսավոր և ընդարձակ դասասենյակներով :
- Դպրոցն ընդունում է 2-ից 6 տարեկան երեխաների, որոնք կարող են հետագայում ուսումը շարունակել նույն շենքում տեղակայված Միջազգային ֆրանսիական դպրոցում:

JPEG - 22.4 ko
(JPEG - 22.4 ko)

Հաջողության բանալին

- Բոլոր աշակերտների հաջողությունը և դասավանդման բարձր որակը մեր դպրոցի գերակա նպատակներն են, դպրոց, որը լեզվական և մշակութային փոխանակումների համար հանդիպման վայր է հանդիսանում :
- Համապարփակ ուսուցում ֆրանսերենով, ոչ ֆրանսախոս երեխաների համար ներառական մոդուլների օգնությամբ, չանտեսելով հանդերձ օտար լեզուները (հայերենի և ռուսերենի դասընթացներ) :
- Գիտական առարկաների ուսուցում, որը հիմնվում է հետազոտական մոտեցման վրա, կենտրոնական դեր հատկացնելով փորձարարությանը (կիրառելով Լ la Main à la pâte սկզբունքը) :
- Բարձր որակավորում ունեցող անձնակազմ, որն օգտվում է ինչպես Հայաստանում այնպես էլ Ֆրանսիայում շարունակական վերապատրաստում պահանջող ծրագրից :

JPEG - 10.9 ko
(JPEG - 10.9 ko)

- Արմինե Սարգսյան, Մանկապարտեզի տնօրեն
- Կոնտակտային տվյալներ՝ maternellederevan26@yahoo.com
- Կայք՝ www.ecolefrancaise.am

տպագրված ... 02/06/2015

Էջի սկիզբ