2014 - 2015 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի Ֆրանկոֆոն երկլեզվյա հոսքի 10-րդ դասարան

Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի ֆրանկոֆոն երկլեզվյա բաժինը

-  Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի ֆրանկոֆոն երկլեզվյա բաժինը ավագ դպրոցի մասնաճյուղ է՝ հայկական ուսումնական ծրագրով (10-ից – 12-րդ դասարաններ):
-  Այն ստեղծվել է 2013թվականին, Հանրակրթության մասին 2010թ. հուլիսի 10-ի ՀՀ օրենքի շրջանակներում, որը լրացվել է ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի որոշմամբ. «թույլատրել ուսումնական հաստատությանը կազմակերպել օտար լեզվով դասավանդում»:
-  Բացի հայկական ուսումնական ծրագրով նախատեսված ֆրանսերենի ժամերից, այս ծրագիրն առաջարկում է ֆրանսերեն երկլեզվյա ուսուցում պատմություն և աշխարհագրություն առարկաներից՝ շաբաթական 4 ժամ դասընթացներով:

Le lycée n°119, dit lycée B.Jamkotchian à Erevan, accueille une filière francophone performante - JPEG Professeurs arméniens francophones et professeurs français assurent ensemble l'enseignement auprès des élèves - JPEG

Ինչու՞ գրանցվել Երևանի ֆրանկոֆոն երկլեզվյա բաժին

-  Պատմությունն ու աշխարհագրությունը կդասավանդվեն ֆրանսիական ծրագրով և մեթոդներով: Դասընթացները կվարի Ֆրանսերենը որպես օտար լեզու մասնագիտացմամբ և Ֆրանսիայի Արտգործնախարարության կողմից ընտրված ֆրանսիացի ուսուցիչ:
-  Նախատեսվում են դրսից հրավիրված ֆրանսիացի մասնագետների դասախոսություններ (Համալսարանի դասախոսներ, զինվորականներ...)
-  Դասընթացները կընթանան ժամանակակից սարքավորումներով համալրված լեզվի լաբորատորիայում (փոխգործուն սպիտակ գրատախտակ/ՓՍԳ/, ինտերնետ ... )
-  Դեսպանությունը պարբերաբար հրավիրում է աշակերտներին մասնակցելու ֆրանսիական մշակութային միջոցառումների (Ֆրանսիական կինոյի հինգշաբթիներ, համերգներ և այն )
-  Գրանցումն այս ծրագրին ամբողջությամբ անվճար է և նպատակ ունի Հայաստանում ձևավորել ֆրանկոֆոն էլիտա, որը հնարավորություն կունենա ուսումը շարունակել Ֆրանսիայում (կամ Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում):

Le nouveau laboratoire d'enseignement numérique du lycée 119, idéal pour l'enseignement des langues étrangères - JPEG Le matériel informatique ainsi que la construction du bâtiment qui abrite le laboratoire ont été financés par l'AIMF, l'Association Internationale des Maires Francophones - JPEG

Ու՞մ է հասցեագրվում այս ծրագիրը

-  Դիմորդը պետք է 2013-2014 ուսումնական տարում ավարտած լինի 9-րդ դասարանի լրիվ դասընթացը հայկական ուսումնական որևէ հաստատությունում
-  Լավ տիրապետի ֆրանսերենին
-  Ունենա աշխատելու կամք և իր մասնագիտական ապագան ֆրանկոֆոն հորիզոնում տեսնելու պատրաստակամություն

Հայաստանում ՖՐԱՆՍԻԱՅԻ դեսպանության հանձնառությունը

-  Վերահսկել ֆրանսերենի դասընթացների որակը,
-  Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ տրամադրել տեղեկանք, որտեղ նշված կլինեն սովորողի ստացած գնահատականները,
-  12-րդ դասարանի ավարտին ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած սովորողներին տրամադրել Ծրագրերն ավարտելու մասին վկայական,
-  Ձեռնարկել միջոցներ որպեսզի ֆրանսիական համալսարանները հաշվի առնեն Ծրագրերը ավարտելու մասին Ֆրանսիայի ԲՈՒՀ-երի առաջին կուրս ընդունվել ցանկացող դիմորդների վկայականները,
-  Առաջարկել տարեկան երկու կամ երեք կրթաթոշակ 12-րդ դասարանն ավարտող լավագույն շրջանավարտներին, ովքեր ուսումը կշարունակեն Ֆրանսիայի Հանրապետության համալսարանների առաջին կուրսում :

Ինչպե՞ս գրանցվել

- Անհրաժեշտ է գրանցման լրացված ձևաթուղթն ուղարկել հետևյալ հասցեներով՝
fabien.neyrat@diplomatie.gouv.fr և hovo170177@mail.ru
- Հարցազրույցները թեկնածուի հետ կանցկացվեն նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայությամբ Երևանի թիվ 119 Ավագ դպրոցում, սկսած 2014թ. հունիսի 23-ից:

PDF - 129.5 ko
fiche d’inscription (version française)
(PDF - 129.5 ko)
JPEG - 80.7 ko
La filière bilingue francophone du lycée 119 n’attend que vous !

տպագրված ... 05/06/2014

Էջի սկիզբ