2014թ. Ընտրություններ – Քվեարկություն արտերկրում

2014 թվականի ընթացքում տեղի են ունենալու մի քանի ընտրություններ.

ա) Մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան 2014թ. մարտի 23-ին և 30-ին: Ֆրանսիայի այն քաղաքացիները, ովքեր գրանցված են Ֆրանսիայի որևէ համայնքում, կարող են քվեարկել կամ տեղում, կամ լիազորագրով:

բ) Եվրոխորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2014թ. մայիսի 25-ին: Հայաստանում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների համար, ովքեր գրանցված են Հյուպատոսական ընտրացուցակում` քվեարկության վայրը Երևանում Ֆրանսիայի դեսպանությունն է: Այն ֆրանսիացիները, ովքեր գրանցված են Ֆրանսիայի ընտրացուցակում կարող են քվեարկել կամ Ֆրանսիայում կամ լիազորագրով: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ֆրանսիայի կառավարության Service-Public.fr. պաշտոնական կայքը:

գ) Արտերկրի ֆրանսիացիների ասամբլեայի ընտրությունները նույնպես կկայանան 2014թ. մայիսի 25-ին: Համաձայն արտերկրի ֆրանսիացիների ներկայացուցչության մասին ռեֆորմի, Երևանում կընտրվի հյուպատոսական հարցերով խորհրդական: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք l’Assemblée des Français de l’étranger պաշտոնական կայքը :

Վերոնշյալ ընտրություններին մասնակցելու համար, արտերկրի ֆրանսիացիներին խնդրում ենք առանց ժամանակ կորցնելու, մինչև դեկտեմբերի 31-ը ստուգել իրենց գրանցումը Ֆրանսիայի ընտրացուցակներում և/ կամ Երևանի Հյուպատոսական ընտրացուցակում համացանցի միջոցով` MonConsulat.fr կայքից կամ զանգահարելով դեսպանություն` 00 374 10 59 19 50 հեռախոսահամարով:

Հիշեցում

Հյուպատոսական ընտրացուցակում գրանցումը կամ փոփոխությունը պետք է իրականացվի մինչև ընտրացուցակների փակումը` 2013թ. դեկտեմբերի 31-ը:

Գրանցումը Ֆրանսիայից դուրս հաստատված ֆրանսիացիների մատյանում և գրանցումը Հյուպատոսական ընտրացուցակում տարբեր բաներ են և Երևանում քվեարկելու համար, դուք անձամբ պետք է ստուգեք Հյուպատոսական ընտրացուցակում գրանցված եք թե ոչ:

Օգտակար հղումներ`

- Service-Public.fr

- MonConsulat.fr

- Assemblée des Français de l’étranger

տպագրված ... 24/11/2015

Էջի սկիզբ