2013թ. Ֆրանկոֆոնիայի միամսյակի փակումը [fr]

Ֆրանսիայի Դեսպանատանը կայացած մամլո ասուլիսով փակվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակը` Ֆրանսիայի Դեսպան, պրն. Անրի Ռենոյի, ՀՀ Արտգործնախարարի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանի և Ֆրանսիայի Դեսպանության Մշակութային հարցերով խորհրդական` պրն. Ժան-Միշել Կասբարյանի մասնակցությամբ:

Գոհունակությամբ նշելով, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակին առավել ներգրավված էին երիտասարդները և ուսանողները, Ֆրանսիայի Դեսպանը հիշեցրեց այս Ֆրանկոֆոնիայի միամսյակի կարևորությունը, որը նշանավորվեց ողջ երկրի տարածքում կազմակերպված ավելի քան 350 միջոցառումներով: Դեսպանը մասնավորապես ընդգծեց հայ հանդիսատեսի ներգրավվածությունը, դրանում տեսնելով «մեծ կիրք ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի հանդեպ »:

JPEG - 61.3 ko
L’Ambassadeur de France se félicitant du succès de la saison de la Francophonie 2013
JPEG - 73.8 ko
Les journalistes s’étaient pressés nombreux à la conférence de presse

Երեկոյան, Ֆրանսիայի Դեսպանի տված ընդունելությունը` բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, ազդարարեց 2013թ. Ֆրանկոֆոնիայի միամսյակի ավարտը: Դեսպանը գոհունակություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միամսյակի հաջողության կապակցությամբ` որի ընթացքում կազմակերպված միջոցառումերից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում մասնակցության բարձր ցուցանիշներով:

JPEG - 67 ko
Les Ambassadeurs de France et de Suisse trinquent à la santé de la Francophonie
JPEG - 73.2 ko
L’Ambassadeur de France félicite une jeune universitaire, qui a interprété une chanson d’Yves Duteil pour l’occasion

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ