2012-2013 ուսումնական տարում Ֆրանսիայի համալսարանների բակալավրիատում (Licence) գրանցման կարգ

2012 – 2013 ուս. տարում բակալավրիատի I կամ II կուրս ընդունվելու նպատակով նախնական ընդունելության դիմելու ընթացակարգին մասնակցելու համար նախնական ընդունելության հայտադիմումները («Դատարկ հայտադիմումները») կարելի է վերցնել Ֆրանսիայի դեսպանության ընդունարանից: Դրանք պետք է վերադարձվեն նախքան 2012 թ. հունվարի 31-ը:

2012 թ. փետրվար ամսվա ընթացքում Ալիանս Ֆրանսեզը կկազմակերպի TCF/DAP – ի քննաշրջան:

Համաձայն 2005 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված թիվ 2005-1247 հրամանի և 2005թ. սեպտեմբերի 28-ին ընդունված որոշման` Ֆրանսիայում բարձրագույն ուսումնական հաստատության առաջին փուլում սովորելու համար հայտ ներկայացրած օտարերկրյա դիմորդներն իրենց ցանկությամբ ընտրում են 3 համալսարան` ըստ հետևյալ ժամանակացույցի.

* Առաջին համալսարանն իր որոշումը կայացնում է մինչև ապրիլի 30-ը և դիմորդին տեղեկացնում իր ընդունած որոշման մասին: Մերժման դեպքում, համալսարանը հայտադիմումը փոխանցում է երկրորդ հաստատությանը:

* Երկրորդ համալսարանն իր որոշումը կայացնում է մինչև մայիսի 31-ը և դիմորդին տեղեկացնում իր ընդունած որոշման մասին: Մերժման դեպքում, համալսարանը հայտադիմումը փոխանցում է երրորդ հաստատությանը:

* Երրորդ համալսարանն իր որոշումը կայացնում է մինչև հունիսի 30-ը և այդ մասին տեղեկացնում դիմորդին: Մերժման դեպքում, այս որոշումը գանգատարկման ենթակա չէ:

Դիմորդներին տեղեկացվում է, որ Ֆրանսերենի իմացության թեստի (TCF) արժեքը 63 եվրո է (2009 թ. սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական թերթում լույս տեսած 2009 թ. հուլիսի 31-ի որոշումը):

Դիմորդները պետք է լրացրած հայտադիմումները հանձնեն Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժին նախքան 2012 թ. հունվարի 31-ը:

Ձեր հայտադիմումը լրացնելու ընթացքում խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները. http://www.laposte.fr/sna/rubrique.php3?id_rubrique=213

Ներբեռնել դատարկ հայտադիմում և դրա վերաբերյալ տեղեկատվական ծանուցումը

PDF - 58.3 ko
Informations importantes
(PDF - 58.3 ko)

տպագրված ... 30/03/2012

Էջի սկիզբ