2012թ. նոյեմբերին Վավերագրական կինոյի ամիս միջոցառման 13-րդ թողարկումը

JPEGՎավերագրական կինոյի ամիսը համակարգվում է Images en Bibliothèques ասոցիացիայի և Ֆրանսիական Ինստիտուտի կինոյի դեպարտամենտի կողմից : Այս տարվա նոյեմբեր ամսվա միջոցառումների շրջանակներում առաջարկվում է ինքնատիպ մի ծրագիր . « Ապրել իր երիտասարդությունը », որը ներկայացնում է ֆրանսիական կամ օտարերկրյա արտադրության վավերագրական ֆիլմեր, որոնք պատմում են մի սերնդի և աշխարհի հետ այդ սերնդի կապի մասին :

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի Ալիանս ֆրանսեզի գործընկերության արդյունք հանդիսացող Վավերագրական կինոյի ամիսը Երևանում, առաջարկում է յոթ ցուցադրություն ողջ ամսվա ընթացքում : Վերջին ֆիլմը կցուցադրվի Ալիանս Ֆրանսեզի նոր տարածքում նոյեմբերի 30-ին :

Կից ներկայացված PDF կապը անհրաժեշտ տեղեկատվություն կտա ցուցադրվելիք յոթ ֆիլմերի մասին :

PDF - 500.8 ko
(PDF - 500.8 ko)

տպագրված ... 12/11/2012

Էջի սկիզբ