17 հունիսի 2015թ՝ Կլիմայական դիվանագիտության եվրոպական օր [fr]

Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպական միության անդամ պետությունների համատեղ հայտարարություն

Հայաստանում Եվրոպական միության համայնքը նշում է Կլիմայական դիվանագիտության եվրոպական օրը՝ հատուկ կարևորելով կլիմայի փոփոխության շուրջ բանակացությունների հաջորդ փուլը՝ Կողմերի քսանմեկերրորդ Կոնֆերանսը, որը կկայանա ոչ ուշ քան 200 օր հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Կողմերի քսանմեկերրորդ Կոնֆերանսը որոշիչ կլինի կլիմայի փոփոխության շուրջ կայուն, դինամիկ, համընդհանուր և պարտադիր իրավական համաձայնագրի կնքման համար, որը կմշակվի կողմերի մասնակցությամբ և 2020 թվականից հետո կկիրառվի բոլոր մասնակիցների կողմից նպաստելով գլոբալ տաքացման նվազեցմանը առավելագույնը մինչև 2°C:

Կլիմայի փոփոխությունը ոչ-ավանդական սպառնալիք է, որն ունի ընդգրկուն ռազմավարական տիրույթ: Աշխարհի տարբեր մասերում կլիմայի փոփոխությունը աճող հետևանքներ կթողնի անվտանգության վրա, շատ դեպքերում դուրս գալով տնտեսական և սոցիալական սահմաններից: Մարդկության և ազգային անվտանգության հնարավոր հիմնական ռիսկերից են սակավաջրությունը, սննդի ճգնաժամը, բնական աղետները և տարհանման սպառնալիքը: .

Կլիմայի փոփոխությունը ազդում է բոլորիս վրա՝ միասին, անհատապես, քաղաքական և տնտեսական առումնեով, մեծ ծավալների ջերմոցային գազեր արտանետող երկրների և փոքր ծավալների ջերմոցային գազեր արտանետող երկրներ վրա: Բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը վճառական նշանակություն ունի:

Կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու կրճատմանն ուղղված գործողություններն ու միջոցառումները պետք է ունենան հստակ առաջնորդություն ինստիտուցիոնալ մակարդակում, իրականացվեն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ և կառուցողական երկխոսության պայմաններում և մասնավոր հատվածի կոնկրետ պարտավորությամբ՝ ընդարձակելով գործունեության ծավալները, ավելացնելով աճն ու աշխատատեղերը, միաժամանակ կրճատելով բնապահպանական ռիսկերն ու ջերմոցային գազերի արտանետումները:

«Փարիզի Ալիանսի» ձևավորման համար վճռական է բոլոր կողմերի մասնակցությունը: Հայաստանում Եվրոպական միության համայնքը ողջունում է Հայաստանի ներգրավումը Փարիզի կորֆերանսում, և պատրաստակամությունը մասնակցելու Կողմերի քսանմեկերրորդ Կոնֆերանսի նախապատրաստմանը:

Այսօր, գրեթե 40 զարգացած և զարգացող պետություններ ներկայացրել են իրենց Ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող գործողությունները: Եվրոպական միությունը առաջինն էր, որը առաջ քաշեց իր հավակնոտ նպատակը՝ մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատությամբ նվազագույնը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Հայաստանում Եվրոպական համայնքը խրախուսում է հնարավոր սեղմ ժամկետներում՝ մինչև ս.թ. դեկտեմբեր Ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող իր գործողությունների ներկայացումը՝ Եվրոպական միության և Միացյալ Ազգերի Կազմակերպության աջակցությամբ:

Եվրոպական համայնքը աջակցում է կայուն զարգացման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում Հայաստանի համար առավել համապատասխան գործողությունների բացահայտման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակությանն ու խորացմանը:

http://www.cop21.gouv.fr/

տպագրված ... 17/06/2015

Էջի սկիզբ