«10 բառերի քարավանի » փակման ներկայացումը [fr]

Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական, պարոն Ժան-Միշել Կասբարյանը Էջմիածնի քաղաքապետարանի շենքում տեղակայված SPFA ասոցիացիայի ֆրանկոֆոն ակումբում ապրիլի 27-ին ներկա գտնվեց «10 բառերի քարավանի » փակման ներկայացմանը, որը բեմադրվել էր ֆրանսերեն սովորող ակումբի կամավորների կողմից : Տարվա 10 բառերի շուրջ, սովորողները ստեղծել էին առակ, որը խաղացին տիկնիկային ներկայացման ձևով: Առակը գրված էր բացառիկ հումորով, Ժան դը լա Ֆոնտենին արժանի` համբերության խորամանկ գովաբանմամբ:

Էջմիածնի SPFA ֆրանկոֆոն ակումբում հաշվվում է մոտ 30 մշտական անդամ: Ակումբը բաց է ամեն օր և առաջարկում է բազմազան միջոցառումներ` դպրոցական և խաղարկային, որոնք թույլ են տալիս բոլորին` մեծ թե փոքր, սովորել ֆրանսերեն լեզուն և բացահայտել ֆրանսիական մշակույթը: Ֆրանսերենը որպես օտար լեզու դեռևս չի դասավանդվում Էջմիածնի դպրոցներում և ֆրանկոֆոն ակումբը բավարարում է իրական պահանջարկը, ինչը քաջ գիտակցում է քաղաքապետարանը և SPPA ասոցիացիային տարածք տրամադրում իր շենքում:

JPEG - 69 ko
Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական, պարոն Ժան-Միշել Կասբարյանը շրջապատված ֆրանկոֆոն արտիստներով:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ