<< Գու դը Ֆրանս/ գուդ Ֆրանս>> մրցույթ – մասնակցության հայտ / մրցույթի անվանման բառացի թաևգմանությունը <<Ֆրանսիայի համը/համեղ Ֆրանսիա>>
Ֆրանսիայի Դեսպանությունը պատիվ ունը հրավիրելու Հայաստանի ռեստորանների ներկայացուցիչներին մասնակցելու <<Գու դե Ֆրանս/գուդ Ֆրանս>> միջազգային մրցույթին, որր 2015թ.-ի մայիսի 19-ին իր շուրջը կհամախմբի աշխարհի հինգ մայրցամաքներից հրավիրված խոհարարներին՝ ֆրանսիական ավանդական ընթրիքի կազմակերպման նպատակով :
Այս միջոցառումը՝ կազմակերպված Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Ալեն Դուկասի կողմից, նվիրված կլինի ֆրանսիական գաստրոնոմիային, նրա բարձրակարգ արժեքներին, նորարարությանը և բազմազանությանը : Այս նախագիծը շարունակությունն է այն փաստի, որ 2010թ.-ին ֆրանսիական ավանդական խոհանոցը գրանցվեց մարդկության պատմամշակութային ոչ-նյութական ժառանգության մեջ :
- Lors du Déjeuner des Ambassadeurs du 30 août 2014, le Ministre des Affaires Etrangères Laurent Fabius avait réuni les Ambassadeurs de France autour des mets les plus raffinés de la cuisine française
<<Գու դը Ֆրանս/Գուդ Ֆրանս>> մրցույթին մասնակցել ցանկացող հայ ռեստորատորներին խնդրվում է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքում
Մասնակիցների թեկնածությունների առցանց գրանցումը հնարավոր է մինչև 2014թ. դեկտեմբերի 15-ը, ընտրությունը կկատարի միջազգային շեֆ-խոհարարներից բաղկացած ժյուրին :
Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրվում է այցելել www.goodfrance.com կայքը :