«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA) [fr]

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է: Կենտրոնի գործունեությունը հիմնված է մասնագիտական կրթության, ֆրանկոֆոնիայի և միջազգային հեռանկարի վրա:

CEPFA-ը ստեղծվել է Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ ասոցիացիայի (RAFE) նախաձեռնությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության օժանդակությամբ` 1995 թվականին Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Այն գործում է 2001 թվականից` համաձայն 2000 թվականին Կրթության և գիտության նախարարության, Ֆրանսիայի դեսպանության, Ռոնի Մասնագիտական կրթության ընկերության (SEPR) և Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ ասոցիացիայի (RAFE) միջև կնքված կրթական համաձայնագրի:

Կենտրոնը պաշտոնապես բացվել է 2002 թվականի հունիսի 21-ին և ունի շահույթ չհետապնդող ընկերության կարգավիճակ: Շենքի տրամադրման նպատակով, 2002 թվականի հունիսին Լիոն և Երևան քաղաքների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:

Վարչական խորհուրդը՝ Լուկաս Մանզանարեսի նախագահությամբ, կազմված է հայ և ֆրանսիացի անդամներից, ովքեր ներկայացնում են Լիոն քաղաքը, Ռոն դեպարտամենտը, Ռոնի Մասնագիտական կրթության ընկերությունը, Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ (RAFE) ասոցիացիան, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Երևան քաղաքը :

Ֆրանսիական գործընկեր համայնքները

Ուսումնարանը օգտվում է պայմանագրային գործընկերական օժանդակությունից, որոնք կնքվել են Ռոն- Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ ասոցիացիայի կողմից` Լիոն քաղաքի, Ռոն դեպարտամենտի, Ֆրանսիայի Սենատի, Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության, Ռոն- Ալպեր շրջանի, Վիլերբան քաղաքի, Իզեր դեպարտամենտի հետ, Շաս-Ռոն համայնքի և Նոր Հաճնի քույր քաղաքներ ճանաչման շրջանակներում:

Ասոցիատիվ գործընկերութուն

Մանկավարժական մասով, Ռոնի մասնագիտական կրթության ընկերությունը (SEPR) արտոնյալ գործընկեր է, որը տարին մի քանի անգամ մասնագետների խմբեր է ուղարկում` դասավանդվող յուրաքանչյուր մասնագիտությանն առնչվող ծրագրերի մշակման և ներդրման հարցում օգնելու նպատակով: SEPR-ը Երևանում և Լիոնում համակարգում է հայ դասախոսների վերապատրաստումը:
Ընկերությունը մասնակցում է քննությունների կազմակերպմանը, անցկացմանը և հաստատմանը: Երկկողմ փոխանակման շրջանակներում SEPR-ն ապահովում է հայ երիտասարդների հյուրընկալումը:

Մյուս գործընկերությունները ներառում են Ֆրանսիայում Հայկական սփյուռքի տնտեսական խորհուրդը և Ժնևում հիմնված Ալիանս Հայաստան հիմնադրամը:

Մանկավարժություն, որ համատեղում է գործնականը, տեխնոլոգիայի կիրառումը և ընդհանուր կրթությունը

Համաձայն եվրոպական նորմերին, մասնագիտական գույքը, ինչպես և դասընթացների համար անհրաժեշտ գործիքները և օժանդակ նյութերը ամբողջությամբ նոր են և բերված են Լիոնից: Գործնական պարապմունքների համար յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական աշխատատեղը:

Ուսումնարանի մեծ մասը կահավորված է նորագույն սարքավորումներով: Ֆրանսիայի Սենատի և Իզեր դեպարտամենտի ֆինանսավորման շնորհիվ, աշակերտներն իրենց տրամադրության տակ ունեն են երեք համակարգչային սրահ:
Ֆրանսերեն և անգլերեն լեզուների դասավանդումը կազմում է դասընթացներից յուրաքանչյուրի անբաժանելի մասը:

Շատ հաճախ դասերն անց են կացվում SEPR-ի, ինչպես նաև Լիոնից եկած մասնագետների մասնակցությամբ, ովքեր այս նախագծի գործընկերներն են:

Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր աշակերտ վերապատրաստվում է ռեալ իրավիճակներում որակի և պրոֆեսիոնալիզմի պահանջներին համապատասխան, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնուրույն և նախաձեռնող:

Մասնագիտական կրթության վկայականը

Երկու տարվա ուսումնառության համար տրվող մասնագիտական կրթության վկայականը համապատասխանում է եվրոպական կրթական մակարդակին: Վկայականը շնորհվում է SEPR-ի և Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից և ի լրումն հայկական կրթության վկայականի: Ուսուցումը ադապտացված է հայկական մասնագիտական կրթության համակարգին:
Շարունակել կրթությունը նեղ մասնագիտացումով
Ուսումնարանը հնարավորություն է տալիս պատրաստվել համալսարանի քննություններին ` կառավարում, լեզուներ, առևտուր և հաղորդակցություն, զբոսաշրջություն մասնագիտացումներով :

Միջազգային հարաբերություններ

Ծրագրի հիմքում ընկած է արտոնյալ գործընկերների՝ մասնավորապես Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ ասոցիացիայի (RAFE) հետ համագործակցությունը:

Հաղորդակցման նոր մեթոդները դասավանդողներին և աշակերտներին թույլ են տալիս ետ չմնալ մասնագիտական կրթության եվրոպական չափանիշներից և միջազգային միջոցառումներից:

Շատ հաճախ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանը հրավիրվում է Լիոն, ներկայացնելու Հայաստանը` Լիոն քաղաքի, Ռոնի կամ Ռոն- Ալպերի Գլխավոր խորհրդի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում: Միջազգային փորձի փոխանակմանն ուղղված ուրիշ ծրագրեր կգան ամրապնդելու գործակցությունը և արժևորելու ուսուցումն այնպես, որ յուրաքանչյուր երիտասարդ կարողանա իր տեղը գտնել ընտրած մասնագիտության շնորհիվ:

Կյանքը Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (CEPFA)

Այստեղ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ յուրաքանչյուրը` դասախոսները, աշակերտները, մյուս աշխատակիցները, կարողանան օգտվել տարածքից և վերանորոգված ու մասնագիտական և ադմինիստրատիվ առումով զինված մասնագիտացված դասասրահներից: Դասախոսական խորհուրդները, աշակերտների ներկայացուցիչները և ծնողները ակտիվորեն մասնակցում են ուսումնարանի կյանքին:

Մասնագիտություններնորաձևություն

  • Նորաձևություն
  • Վարսահարդարում և դեմքի խնամք
  • Գործավարություն
  • Հյուրանոց, ռեստորան և զբոսաշրջություն
  • Ատամների պրոթեզավորում

Շրջանավարտները

Երկու տարվա ուսումնառությունից հետո շրջանավարտները աշխատանք են գտնում Հայաստանում: Մասնագիտություններից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ուղղակիորեն ներգրավվել միկրոտնտեսության մեջ՝ մասնավորապես փոքր և միջին ձեռնարկություններում:

տպագրված ... 23/03/2012

Էջի սկիզբ