Ֆրանս-հայկական համագործակցությունը մանկական հոգեբուժության ոլորտում [fr]

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ոլորտում մասնագիտացած Լը Վինատիե հիվանդանոցային համալիրը (տեղակայված Բրոն քաղաքում), 2000 թվականից ի վեր Հայաստանի հետ պահպանում է սերտ համագործակցություն, որը պաշտոնապես ամրագրվեց 2016 թվականին՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ ստորագրված համագործակցության համաձայնագրով : Ծրագիրը համաֆինանսավորվում է Խնամքի ծառայությունների գլխավոր տնօրինության (DGOS), Լիոն մետրոպոլի և քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության կողմից :

2020թ. փետրվարի 20-ին և 21-ին Երևանում տեղի կունենա մանկական հոգեբուժությանը նվիրված առաջին ֆրանս-հայկական գիտաժողովը՝ «Մանկական հոգեբուժության հեռանկարները և բազմապրոֆիլ համագործակցություն» խորագրով :

Գիտաժողովը կընդգրկի երեխաներին և դեռահասներին առնչվող պաթոլոգիաների լայն շրջանակ (աուտիզմի սպեկտրի խանգարումներ, ինքնասպանությունների ռիսկ, սնվելու հետ կապված վարքի խանգարումներ, դեպրեսիա և այլն) : Լը Վինատիե հիվանդանոցային համալիրի ութ մասնագետ, այդ թվում տնօրեն պրն. Մարիոտին և մանկական հոգեբուժության բաժնի պետ՝ պրոֆեսոր Գեորգիեֆը, ինչպես նաև շուրջ տասը հայ մասնագետներ հանդես կգան ելույթներով և կփոխանակեն իրենց փորձը համապատասխանաբար խնամքի, ցանցային աշխատանքի և կառավարման ոլորտներում : Գիտաժողովին, որի գործընկերը Հայկական հոգեբուժական ասոցիացիան է և նրա նախագահ Արմեն Սողոյանը, աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը :

Դոկտոր Սերգեյ Խաչատրյանի ղեկավարած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ գործընկերության շրջանակներում, Լը Վինատիե հիվանդանոցային համալիրը աջակցում է հստակ ախտորոշում ունեցող 9-ից 16 տարեկան երեխաների համար նախատեսված, 12 մահճակալով մանկական հոգեբուժության ստացիոնար բաժանմունքի, ինչպես նաև ամբուլատոր խնամքի բաժանմունքի բացմանը: Ֆրանս-հայկական համագործակցությունը ապագայում կենտրոնացված կլինի այս երկու ստորաբաժանումների բուժքույրերերի վերապատրաստման վրա :

տպագրված ... 17/04/2020

Էջի սկիզբ