Ֆրանս-գերմանական շաբաթվա եզրափակումը երաժշտությամբ [fr]

Ֆրանս-գերմանական շաբաթվա փակման առիթով Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի Դեսպանները մարտի 15-ին հարյուրից ավելի հյուրերի հրավիրել էին ունկնդրելու դասական երաժշտություն:

Այս կապակցությամբ, Ֆրանսիայի Դեսպանության գործընկեր «Խաչատրյան եռյակ»-ը համերգով հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում: Միջոցառումն իրականացվեց «Արմէկոնոմբանկ»-ի հովանավորությամբ:

Ընդգծելով, որ համերգի միջոցով «երկխոսում են երաժշտական ավանդույթներով հարուստ երկու երկրներ»` Դեսպանները, յուրաքանչյուրը մյուսի լեզվով, իրենց երախտագիտությունը հայտնեցին «Խաչատրյան եռյակ»-ին յուրօրինակ և բարձրորակ երաժտության համար:

Դեսպանները, յուրաքանչյուրը մյուսի լեզվով, ողջունում են հյուրերին

« Խաչատրյան եռյակ »-ի անդամներ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Կարեն Քոչարյանը (թավջութակ) ավելի քան մեկ ժամ կատարեցին ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում Բեթհովեն, Դեբյուսի, Բրամս և եզրափակեցին համերգը Արամ Խաչատրյանի «Վալս»-ով: Բարձր կատարողական արվեստով հմայված հանդիսատեսը ջերմ ընդունելության արժանացրեց երաժիշտներին:

«Խաչատրյան եռյակ»-ը նվագելիս
Ֆրանսիայի Դեսպանը և Գերմանիայի դեսպանը տիկնոջ հետ
Ֆրանսիայի և Գերմանիայի Դեսպաններն իրենց լեհ գործընկերոջ հետ
Դաշնակահարը` դստեր ուղեկցությամբ, ընդունում է Ֆրանսիայի Դեսպանի շնորհավորանքները

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ