Ֆրանսիացի ռևմատոլոգների պատվիրակությունը Հայաստանում [fr]

Պահպանելով Հայաստանի հետ ավանդական կապերը, Պրովանս, Ալպեր, Լազուր Ափ շրջանի (PACCA) Ռևմատոլոգների ֆեդերացիան, պրն. Էրվե Զաքարյանի նախագահությամբ և Երևանի Ուռուցքաբանության կենտրոնի գիտաշխատող տիկին Զառա Տեր Պողոսյանի ուղեկցությամբ, հանդիպել է Հայաստանի բժշկական կենտրոնների հետ` գործընկերություն հիմնելու հեռանկարով:

Պատվիրակության պատվին տված ընդունելության ընթացքում, Դեսպանը, թվարկելով Գորիսի կարդիոլոգիայի կենտրոնի և Էջմիածնի դիսպանսերի օրինակները, ընդգծեց, որ բժշկության ոլորտը հայ-ֆրանսիական համագործակցության ամենահագեցած սեկտորներից մեկն է:

JPEG - 275.5 ko
L’Ambassadeur accueille M. Hervé Zakarian, Président de la Fédération de Rhumatologie de la Région Provence, Alpes, Corse et Côte d’Azur Դեսպանն ընդունում է Պրովանս, Ալպեր, Լազուր Ափ շրջանի (PACCA) Ռևմատոլոգների ֆեդերացիայի նախագահ, պրն. Էրվե Զաքարյանին
JPEG - 373.1 ko
La coopération médicale : symbole de l’amitié franco-arménienne Բժշկական համագործակցություն. հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ

տպագրված ... 26/06/2012

Էջի սկիզբ