Ֆրանսիան 2025թվականի Համաշխարհային ցուցահանդեսի թեկնածու [fr]

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի թեկնածությունը ներկայացրել է Համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպությանը՝ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի գլխավոր քարտուղար Վիսենթ Լոսերտալեսին հասցեագրված նամակով:

Ֆրանսիայի թեկնածությունը տեղավորվում է ինչպես այս ցուցահանդեսների կազմակերպման ավանդույթների, որոնք դեռ այսօր էլ դրոշմված են Ֆրանսիայի համապատկերում և ապացուցում են Ֆրանսիայի հանձնառությունը համաշխարհայինի համար, այնպես էլ ներշնչված եռանդի տրամաբանության մեջ ՝ Կլիմայի փոփոխությանը նվիրված փարիզյան համաձայնագրից (COP21) ի վեր, քանի որ ընտրված թեման հետևյալն է. « Գիտելիքը պետք է կիսել, մոլորակը՝ պաշտպանել» :

Ցուցահանդեսը տեղակայված կլինի հիմնականում Իլ-դը-Ֆրանսում, որը Մեծ Փարիզի բարեկարգման ծրագրի շրջանակներում, մասնավորապես տրանսպորտի ոլորտում կբարենորոգվի, և կտարածվի ողջ Ֆրանսիայով, քանի որ բազմաթիվ քաղաքներ հյուրընկալելու են միջոցառումներ ցուցահանդեսի անցկացման 6 ամիսների ընթացքում :

Սա միջազգային մասշտաբով միջոցառման համար Ֆրանսիայի կողմից առաջադրված երկրորդ թեկնածությունն է՝ 2024թվականին Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացնելու թեկնածությունից հետո :

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ