Ֆրանսիան և միջազգային կինոփառատոներ [fr]

- Ամեն շաբաթ որևէ տեղ Ֆրանսիայում անցկացվում է կինոփառատոն: Ֆրանսիան այս հարցում կարող է հպարտանալ, քանի որ ամեն տարի կազմակերպում է ոչ պակաս քան 166 կինոփառատոն: Մի մասը համաշխարհային նշանակության են, ինչպես Կաննի կինոփառատոնը կամ Կլերմոն-Ֆերանի կինոփառատոնը: Շատերը փառաբանում են միջազգային կինոարվեստը, ինչպես Դովիլի ամերիկյան ֆիլմի փառատոնը, Աննեսի իտալական ֆիլմի կամ Վեսոլի ասիական ֆիլմերի փառատոնները: Փառատոնները ունեն երկակի նշանակություն: Նրանք միաժամանակ թույլ են տալիս գտնել տաղանդներին և հայտնի են դարձնում կամ բարձրացնում են մրցանակակիր ֆիլմերի վարկանիշը:

- Կինոն մշակույթի ցուցափեղկն է: Ֆրանսիական փառատոնային սեկտորի ակտիվությունը բացատրվում է կինոսերի երկար տարիների ավանդույթով և կինանկարին օժանդակող մշակութային քաղաքականությամբ, ինչպես օրինակ 1959-ին մշակույթի առաջին նախարարի՝ Անրի Մալտոյի հովանավորած կինոյի ակումբները:

- Աշխարհի ամենահեղինակավոր փառատոնը՝ հազարավոր լույսերով փայլող խաչով, իր հայտնի կարմիր գորգով և փառքի 24 աստիճաններով իհարկե Կաննի կինափառատոնն է Կոտ դ՚ Ազուրում: Այն անցկացվում է ամեն տարի մայիս ամսի 2-րդ կեսին: Հիմնված 1946-ին, հայտնի լինելով իր էկլեկտիզմով (բազմաժանրությամբ) և միջազգային ուղղվածությամբ՝ նրա ազդեցությունը չի դադարում աճել: Արհեստավարժների համար նախատեսված փառատոնը շատ հաճախ պարգևներ է շնորհել պաշտամունք դարձած ֆիլմերի, ինչպես « Քաղցր կյանքը », « Շերբուրգի անձրևանոցները », « Apocalypse Now » ֆիլմերը: 1994-ին Pulp Fiction-ը, որի ռեժիսոը ամերիկացի կինոգործիչ Կվենտին Տարանտինոն է, ստանումէ Ոսկե արմավենի մրցանակը: Այս բարձրագույն պարգևի շնորհիվ նոր ժանրի կինոմատոգրաֆիական գործը արագ միջազգային հաջողության է հասնում: Սա լեգենդի ծնունդն է: Անհնար է մոռանալ նաև իտալացի ռեժիսոր Ռոբերտո Բենինիի զգացմունքային պոռթկումը, երբ նա 1998-ին արժանացավ Կաննի կինոփառատոնի ժյուրիի բարձրագույն մրցանակին իր « Կյանքը հիասքանչ է » ֆիլմով և հաջողություն բերեց՝ ստանալով լավագույն դերասանի և լավագույն արտասահմանյան ֆիլմի Օսկարը: Նա այսպիսով միջազգային ճանաչման հասավ:

- 1993 թվականն էր, երբ արևմուտքում հայտնի դարձավ չինացի ռեժիսոր Շեն Կեժը իր « Ցտեսություն զուգընկեր » ֆիլմով: Վիզուալ մեծ հզորությամբ այս բեմադրության համար Շեն Կեժը Կաննի փառատոնում արժանացավ Ոսկե արմավենի մրցանակին՝ նույն հարթության վրա լինելով նոր-զելանդացի Ջեյն Կամպիոնի « Դաշնամուրի դասը » ֆիլմի հետ, որը նույնպես համաշխարհային հռչակ ձեռք բերեց: « Ցտեսություն զուգընկեր » ֆիլմը ամբողջ աշխարհով ճանաչում բերեց դերասանուհի Կոնգ Լիին, իսկ « Դաշնամուրի դասը » հայտնի դարձրեց երկու դերասանուհիների՝ Աննա Պակենին և Հոլի Հանտերին, ով արժանացավ լավագույն դերասանուհու Օսկարին: Մյուս կողմից (Ինչպես նաև) ազգությամբ բելգիացի Դարդեն եղբայրները համաշխարհային ճանաչում գտան 1999-ին Կաննում Ոսկե արմավենի ստացած « Ռոզետտա » ֆիլմի շնորհիվ:

- Դովիլի ամերիկյան կինոյի փառատոնը անցկացվում է ամեն տարի Դովիլի միջազգային կենտրոնում, նորմանդական երկրամասում սեպտեմբերի առաջին ուրբաթ օրվանից մինչև հաջորդ շաբաթվա կիրակի օրը: Ստեղծման օրվանից այն չի դադարում բացահայտել նոր տաղանդներ միշտ նույն հաջողությամբ, նույն ակտիվությամբ և եռանդով: Այն հյուրընկալել է ամերիկյան կինոյի մեծ աստղերին, ինչպես Ռոբերտ Դենիրոյին, Ջորջ Կլունիին, Կլինտ Իստվուդին, Շերոն Սթոնին, Հարիսոն Ֆորդին և այլոց: 37-րդ փառատոնի ընթացքում հանրությանը կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր:

- Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, որը անցկացվում է Կլերմոն-Ֆերանում՝ Ֆրանսիայի կենտրոնում, իր հերթին անկասկած կարճամետրաժ ֆիլմերին նվիրված ամենամեծ իրադարձությունն է աշխարհում: Ծրագրում ներկայացված են ավելի քան 400 կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ բոլոր հորիզոնները խաչվում են: Պալմարեսը էական դեր է խաղում ֆիլմի ճակատագրի հարցում: 1992-ին ստեղծված փառատոնը թույլ տվեց բացահայտել այնպիսի ռեժիսորների, ովքեր հետագայում հաջողությամբ լիամետրաժ ֆիլմեր պիտի նկարահանեին: Նրանցից են Սեդրիկ Կլապիլը, Բրունո Պոդալիդեսը կամ Ժան-Պիեռ Ժոնեն:

- Մուլտիպլիկացիայի բոլոր սիրահարների անխուսափելի հանդիպումը՝ Ռոն-Ալպեր երկրամասում Աննեսի մուլտիպլիկացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը տարեցտարի ավելի ու ավելի մեծ հաջողության է հասնում: 2011 թվականի հունիսի 6-ից 11-ը անցկացվող 51-րդ փառատոնին ներկայացվել են 42 կարճամետրաժ, 9 լիամետրաժ, ուսման ավարտին նկարահանված 59 և հեռուստատեսային և պատվիրված 71 ֆիլմեր: Փառատոնին զուգահեռ կազմակերպվող ստեղծագործական խաչմերուկը ստեղծագործ անհատների, դասավանդողների, ուսանողների և արհեստավարժ մասնագետների (պրոֆեսիոնալների) հանդիպման վայրն է:

- Ասիական կինոարվեստը արագ զարգացման շրջանում է, և բազմաթիվ մրցանակներ և պարգևատրումներ փառք են բերել դերասաններին, ռեժիսորներին և ֆիլմերին: Ֆրանսիայի արևելքում գտնվող Վեսուլ քաղաքի ասիական կինոյի միջազգային փառատոնը բացահայտում է պատկերների, լեզուների և մշակույթների հանդիպումների լեզուն: 1995-ին ստեղծված միջոցառման փիլիսոփայությունը կարելի է ամփոփել այսպես. պետք է մտածել Ասիայի մասին լայն իմաստով՝ Մերձավոր Արևելքից մինչև Հեռավոր Արևելք և փորձել փաստերով ներկայացնել նրա բոլոր կողմերը:

- Պուատու-Շարանտ երկրամասում Լա Ռոշելի միջազգային կինոփառատոնը ամռան սկզբներին խանդավառված հանդիսականին ներկայացնում է ֆիլմեր 5 մայրցամաքներից: Ստեղծվելով 1913-ին՝ 39-րդ փառատոնը առաջարկում է նորվեգական ֆիլմերի սագա (ավանդավեպ) Էրիկ Լոշենի և Ժոաշիմ Տրիեի, ինչպես նաև մեքսիկացի կինոգործիչ Խուան Կառլոս Ռուլֆոյի, Քվեբեկից Դենիս Կոտեի և Չադից Մահամար-Սալեհ Հարունի մասնակցությամբ: Ամեն տարի փառատոնը ավարտվում է 5 ֆիլմերի թեմատիկ սպիտակ գիշերով, որին հաջորդում է արևածագին Հին կամրջի վրա մատուցվող նախաճաշը:

Ինտերնետային հղումներ.

Կաննի միջազգային կինափառատոն
Դովիլի ամերիկյան կինոյի փառատոն

Կլերմոն-Ֆերանի միջազգային կինափառատոն

Վեսուլի ասիական ֆիլմերի փառատոն

Լա-Ռոշելի միջազգային կինոփառատոն

Աննեսի մուլտիպլիկացիոն ֆիլմերի միջազգային փառատոն

տպագրված ... 21/02/2012

Էջի սկիզբ