Ֆրանսիան և Հայաստանը ցանկանում են ամրապնդել տնտեսական համագործակցությունը [fr]

Էկոնոմիկայի նորանշանակ Նախարար պրն. Վահրամ Ավանեսյանը ս.թ. հունիսի 14-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան պրն. Անրի Ռենոյին :

Այս առիթով, Նախարարը և Դեսպանը զրուցեցին, այս տարվա նոյեմբերին Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման համատեքստում, Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման մասին:

Այս հանդիպումը կայացավ պրն. Ավանեսյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակումից մի ամիս չանցած, ինչպես նաև Դեսպանի և Ֆինանսների նախարար պր. Դավիթ Սարգսյանի հանդիպման հաջորդ օրը:

JPEG - 33.1 ko
Le Ministre accueille l’Ambassadeur
JPEG - 250 ko
L’entretien s’est déroulé dans une ambiance empreinte de cordialité

Լուսանկարները` Էկոնոմիկայի նախարարության

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ