Ֆրանսիան և Եվրոպայի շինարարությունը [fr]

1945 թ. - ից ի վեր Եվրոպայի կառույցը մշտապես եղել է ֆրանսիայի արտաքին քաղաքականության կենտրոնում: Այս մեծ ծրագիրն ունի երեք առաջնային նկատառում. հակամարտություններին վերջ դնելու ցանկություն, որոնք երեսուն տարում երկու անգամ պառակտեցին Եվրոպան և թուլացրին Ֆրանսիային, սառը պատերազմի պայմաններում կայունություն հաստատելու և «երկաթյա» սահմանից արևմուտք գտնվող ժողովրդավարական պետությունների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն, և վերջապես արտադրության ժամանակակից պայմաններին հարմարեցված, եվրոպական ժողովուրդների բարեկեցությունն ապահովող միատարր տնտեսական տարածություն ստեղծելու մտահոգություն:

JPEG - 40.5 ko

Եվրոպական կառույցի նախագիծը նախաձեռնող երկու ֆրանսիացիներ` Ռոբերտ Շումանը և Ժան Մոնեն, համոզված էին, որ անհրաժեշտ է համախմբել մայրցամաքի ազգություններին մեկ միասնական կազմակերպության ներսում: Նրանք պայմանավորվեցին այդ պետությունների միջև հաստատել տնտեսական համերաշխություն` քաղաքական մերձեցումն արագացնելու նպատակով: Այս առթիվ 1951 թ. - ի ապրիլի 18 – ին կազմավորվեց Ածուխի և պողպատի եվրոպական միությունը (CECA), որի ինստիտուտներն օրինակ էին ծառայելու եվրոպական կառույցի զարգացման համար: 1957 թ. - ի մարտի 25 – ին CECA – ի վեց անդամ պետությունները` Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, ստորագրում են Հռոմի դաշնագիրը, որով ստեղծվում է Եվրոպական տնտեսական միությունը (CEE): Այս պետությունները պարտավորվում են իրենց տնտեսական ճակատագրերը կապել միմյանց` վերացնելով իրենց միջև մաքսային խոչընդոտները և կազմակերպելով միասնական գյուղատնտեսական քաղաքականություն (PAC):

1958 թ. - ին զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը` գեներալ դը Գոլը հավաստում է իր կամքը շարունակելու այս գործրնթացը: Այսպիսով, Հռոմի դաշնագիրը կնքելուց հետո երեք տասնամյակների ընթացքում Ֆրանսիան ակտիվ կերպով մասնակցում է Եվրոպայի կառույցի կանոնավոր առաջխաղացմանը: 1973 թ. - ի հունվարի 1 – ին` Ժորժ Պոմպիդուի նախագահության տարիներին, մաքսային միասնականությանը հետևում է Միության առաջին ընդլայնումը երեք նոր անդամներով` Միացյալ թագավորություն, Դանիա և Իռլանդիա:

Յոթանասունական թվականները նշանավորվեցին կարևոր քաղաքական բարեփոխումներով` Եվրոպական խորհրդի ստեղծումը (որը համախմբեց պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին) և Եվրոպական խորհրդարանի անդամների ընտրությունը համընդհանուր ընտրական իրավունքով, ինչպես նաև Եվրոպական արժութային համակարգի (ԵԱՀ) մշակումը Վալերի Ժիսկար դ’ Էստենի և Գերմանիայի կանցլեր Հելմուտ Շմիդտի նախաձեռնությամբ: Շուտով հարավային Եվրոպայի ժողովրդավարական համակարգերին օգնելու ցանկությունը առաջ է բերում նոր ընդլայնում. Հունաստանը միությանն անդամակցում է 1981 թ. - ին, Իսպանիան և Պորտուգալիան` 1986 թ.

ին: Եվ վերջապես, Ֆրանսուա Միտերանի, Հելմուտ Կոհլի և Հանձնաժողովի նախագահ Ժակ Դելորի առաջարկով 1986 թ. ին ընդունվում է միասնական ակտ, որի նպատակն է ստեղծել իրական մեծ եվրոպական շուկա, որը կապահովի մարդկանց ազատ տեղաշարժը, ապրանքների և կապիտալների ազատ շրջանառությունը, ինչպես նաև զանազան ծառայությունների ազատ մատուցումը Միության տարածքում: Գլխավորն այն է, որ այս ամենն արդեն իրականություն է 1993 թ. - ից ի վեր:

Օգտակար հղումներԵվրոպան Ամբողջական շարադրանքը Արտաքին գործերի նախարարության կայքում:

տպագրված ... 16/06/2014

Էջի սկիզբ