Ֆրանսիան և Գերմանիան տոնում են իրենց "ոսկե հարսանիքը" [fr]

Ֆրանսիայի և Գերմանիայի հետպատերազմյան հաշտեցումն ամրապնդող Ելիսեյան պայմանագրի հիսունամյա տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները 2013 թվականի մարտի 11-15 կազմակերպել են ֆրանս-գերմանական շաբաթ :

Երկուշաբթի`մարտի 11-ին, Երևանի պետական համալսարանում «Կառուցել ընդհանուր պատմություն. Ֆրանս-գերմանական պատմության դասագրքի ստեղծումը» թեմայի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Գերմանիայի դեսպան Ռայներ Մորենը: Կլոր սեղանը նպատակ ուներ ներկայացնելու երկխոսության մի մոդել, որը Ֆրանսիային և Գերմանիային թույլ է տվել ընդհանուր տեսակետ ձևավորել ոչ միայն Ֆրանսիայի և Գերմանիայի, այլ ընդհանրապես պատմության վերաբերյալ: Գիտաժողովի մասնակիցներն էին ֆրանս-գերմանական հարցերի գծով փորձագետներ Պիեռ Մոնեն, Ուլրիխ Պֆայլը, Միշել Մարիանը և Ռենե Բանդիկը :
Դրան հաջորդեցին երեք աշխատանքային խմբերը, որոնք ուսանողներին հնարավորություն տվեցին ավելի հանգամանալից զրույց ունենալու մասնակիցների հետ:

JPEG - 37 ko
Երևանի պետական համալսարանում կայացած սեմինարը
JPEG - 38.7 ko
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ողջունում է պրոֆեսոր Պիեռ Մոնեին

Մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին բազմաթիվ լրագրողներ, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները կրկին հիշատակեցին ֆրանս-գերմանական հաշտեցման օրինակի նշանակությունը և Եվրոպայում, և նրա սահմաններից դուրս և առանձնահատուկ կերպով շեշտեցին, որ պատմության մեջ նախախնամություն գոյություն չունի:

JPEG - 42.6 ko
Երկու դեսպանները մամուլի ասուլիսի ընթացքում
JPEG - 42 ko
… բազմաթիվ լրագրողների ներկայությամբ

Օրվա ընթացքում երկու դեսպանները հրավիրվել են «Արմենիա» հեռուստաընկերություն, որտեղ հարցազրույց են տվել ուղիղ եթերով հեռարձակվող «Բարի լույս, հայեր» հեռուստահաղորդմանը:

JPEG - 46.3 ko
Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները «Արմենիա» հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ

Չորեքշաբթի, մարտի 13-ին երկու դեսպանները Պետական կառավարման ակադեմիայում մասնակցեցին <<Ֆրանս-գերմանական հարաբերությունները որպես Եվրոպայի կերտման հիմք>> խորագրով գիտաժողովին:

Երկու դեսպանների ելույթներին հաջորդեցին հարց ու պատասխանները: Ներկա գտնվող մոտ հիսուն ուսանող-ուսանողուհիներ առիթ ունեցան ծանոթանալու արդի թեմաների` էներգետիկ քաղաքականության և շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ դեսպանների վերլուծություններին:

JPEG - 32.1 ko
Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորը երկու դեսպանների հետ գիտաժողովին

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ