Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Արևելքի քրիստոնյաների «Լա Կրուա» օրաթերթին տված հարցազրույցում Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը կոչ է անում

միջազգային հանրությանը հանդես գալ սպառնալիքների և բռնարարքների դեմ, որոնց
զոհերն են գնում Արևելքի քրիստոնյաները:
Մարտի 27-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ֆրանսիական նախագահության
անունից նախարարը ներկայացրեց գործողությունների պլան ի նպաստ Իրաքի և
Սիրիայի քրիստոնյաների:

Ստորև ներկայացվում են հատվածներ Լորան Ֆաբիուսի մարտի 27-ին «Լա Կրուա»
օրաթերթին տված հարցազրույցից.

«Արևելքի քրիստոնյաներն արմատախիլ են արվում: Հաշվի առնելով իրավիճակի
ծայրաստիճան լրջությունը, մենք ցանկանում ենք կարևոր քայլ կատարել: Մենք
նախագահում ենք Անվտանգության խորհուրդը, ուստի որոշել ենք նիստ հրավիրել այս
հարցի շուրջ: Սա առաջին անգամն է: Հուսով եմ, որ գործողությունների առաջարկվող
Խարտիան, օգտակար կլինի: (…) Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը,
Ֆրանսիայի պատմության, քաղաքական պառակտումներից առավել վեր դասվող,
միավորող բաղադրյալն է: Ընկալում եմ, որ հավատարիմ մնանք այս ավանդույթին:
Ստանձնելով Անվտանգության խորհուրդն այս հարցի շուրջ հրավիրելու
նախաձեռնությունը և գործելու կոչով դիմելով միջազգային հանրությանը, Ֆրանսիան
արդար դատ է պաշտպանում»:
Գործողության պլանի վերաբերյալ.
«Խոսքը չորս մասից բաղկացած Խարտիայի մասին է: Գլխավոր Քարտուղար Բան-Կի-
մունը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին: Առաջին բաժինը հումանիտար է,
որպեսզի հաշվի առնվեն ոչ միայն տեղահանվածները և փախստականները, այլև նրանց
ետվերադարձի հնարավորությունը: Դրա համար,- սա էլ երկրորդ մասն է-, կոալիցիան,
իրաքյան ուժերը և ուրիշները պետք է ապահովեն հալածված փոքրամասնությունների
անվատանգությունը : Երրորդ բաժինն իհարկե քաղաքական առումն է : Իրաքում, ինչպես
և Սիրիայում, պետությունները պետք է գոհացուցիչ տեղ ապահովեն տեղի հայանքներից
յուրաքանչյուրի համար : Եվ վերջինը՝ պաքարն է անպատժելիության դեմ : Մենք
ցանկանում ենք, որ Անվտանգության խորհուրդը կատարված հանցագործությունների
համար դիմի Միջազգային քրեական դատարան (…):
Մենք, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է ընդունենք նրանց [Արևելքի
քրիստոնյաներին] ովքեր կապեր ունեն Ֆրանսիայի հետ և ովքեր ցանկանում են մեկնել,
որովհետև չափազանց շատ են տառապել և բազարձակապես չունեն այլ
հնարավորություն: Ոմանց համար դժվար կլինի վերադառնալ, բայց շատերը՝
մեծամասնությունը, ցանկանում են կամ կցանկանան տուն վերադառնալ, ոմանք էլ
ցանկանում են մնալ : Մենք պետք է օգնենք նրանց»:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ