Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևի համաձայնագիրը [fr]

Le ministre iranien des affaires étrangères, Mohammad Javad Zarif (à gauche), et son homologue français, Laurent Fabius, le 24 novembre à Genève. - JPEG « Հանրապետության նախագահը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ժնևյան բանակցությունների եզրակացությունը : Ձեռք բերված համաձայնագիրը համապատասխանում է Ֆրանսիայի առաջ քաշած պահանջներին, որոնք վերաբերվում են ուրանի պահուստավորմանը և հարստացմանը, նոր սարքավորումների տեղադրման դադարեցմանը, միջազգային վերահսկողությանը: Սա նոր փուլ է Իրանի միջուկային ռազմական ծրագրի դադարեցման՝ հետևաբար նաև Իրանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ : Ֆրանսիան կշարունակի կենտրոնացնել իր ջանքերը այս հարցում վերջնական համաձայնության գալու համար: Այս համաձայնագիրը կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ :

Հաղորդագրություն Հանրապետության Նախագահի նստավայրից (2013թ. նոյեմբերի 24)


«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարևոր առաջընթաց է անվտանգության և խաղաղության առումով : Այն հաստատում է Իրանի իրավունքը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար, բայց և բացառում՝ միջուկային զենք ստանալու ցանկացած քայլ» :

Իրանի հանձնառությունների կատարման հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն : Բանակցությունները երկարատև ու դժվարին էին, մեզ պետք էր կայուն համաձայնագիր :

Արտգործնախարար Լորան Ֆաբիուս, Իրանի հետ, Ժնևում կայացած բանակցություններից հետո, (24 նոյեմբերի 2013թ.)

L'accord a été conclu dans la nuit du 24 novembre à Genève, après plusieurs jours de négociations - JPEG
Ժնևում ստորագրված միջանկյալ համաձայնագիրը, մոտակա վեց ամիսների համար նախատեսում է 5,2 միլիարդ եվրոյի չափով պատժամիջոցների թեթևացում և այդ ընթացքում նոր պատժամիջոցների բացակայություն՝ եթե Իրանը կատարի իր հանձնառությունները : Իր կողմից, Թեհրանը պարտավորվում է ոչնչացնել իր, մինչև 20տոկոս հարստացված ուրանի պաշարները, ուրանը չհարստացնել 5 տոկոսից ավելի, դադարեցնել նոր ցենտրիֆուգերի օգտագործումը և դադարեցնել Արաքի ծանր ջրով նոր ատոմակայանի կառուցումը : Իրանը մասնավորապես ապահովում է ԱԷՄԳ-ի փորձագետների մուտքը իր միջուկային տիրույթներ :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ