Ֆրանսիան մասնակցում է «Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնին [fr]

Հուլիսի 10-ից 17-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» 13-րդ փառատոնի ֆրանսիական ծրագիրը հարուստ է և բազմազան:

Հուլիսի 6-ին, «Ոսկե ծիրան » փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի նախաձեռնությամբ, դիվանագիտական առաքելությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան) մասնակցությամբ կազմակերպված մամլո ասուլիսին, Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը ներկայացրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆրանսիական ծրագիրը:

Մշակութային բազմազանությունը խրախուսելու նպատակով, Ֆրանսիայի դեսպանությունը տարիներ ի վեր համագործակցում է «Ոսկե ծիրան»-ի հետ: Այս փառատոնը թույլ է տալիս հայ հանդիսատեսին բացահայտել ինչպես միջազգային խոշոր փառատոնների դափնեկիր ֆիլմեր, այնպես էլ համաշխարհային կինոն իր ողջ բազմազանությամբ (43 ֆիլմ 37 երկրից ):

Այս տարի ևս ֆրանս-հայկական փայլուն համագործակցության արդյունքում կազմվել է հարուստ և ներկայանալի ծրագիր: « Ֆրանսիական նոր կինո» շարքը կմեկնարկի հուլիսի 15-ին : Ողջ փառատոնի ընթացքում, տարբեր կատեգորիաներում կներկայացվի ֆրանսիական կամ ֆրանսիական համատեղ արտադրության 12 նոր ֆիլմ, որոնցից 6-ը՝ լիամետրաժ, այդ թվում.

  • Լիամետրաժ ֆիլմ խաղարկային ֆիլմերի մրցույթում - Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը Իզաբել Հյուբերի մասնակցությամբ (կցուցադրվի հուլիսի 11-ին ժ.12.30 և հուլիսի 12-ին ժ.14.00 Մոսկվա կինոթատրոնում):
  • 2015-ին թողարկված երեք ֆիլմ – Ժակ Տուլըմոնդի« Աննա » ֆիլմը, (որը հուլիսի 10-ին կբացի փառատոնը), Ֆեժրիա Դելիբայի «Մի գնդակով երկու նապաստակ»(հուլիսի 13-ին ժ.15.00 և հուլիսի 14-ին ժ.18.00) և Պիեր Լեոնի « Երկու, Ռեմի, երկու» ֆիլմը (հուլիսի 15-ին):
  • Փառատոնի փակմանը ֆրանս-բելգիական համատեղ արտադրության ֆիլմ (հուլիսի 17-ին)- Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմը, որն այս տարի ներկայացվել է Կաննի փառատոնի խաղարկային մրցույթում:

Բոլոր ֆիլմերը կներկայացվեն հայերեն ենթագրերով:

Նշենք նաև, որ ամուր կապերով Ֆրանսիային կապված դերասանուհի Ժակլին Բիսեն, այս տարի փառատոնի պատվավոր հյուրն է, նրա հետահայաց շարքը կներկայացվի, մասնավորապես Ֆրանսուա Տրյուֆոյի կուլտային ֆիլմերից մեկով՝ «Ամերիկյան գիշեր» ֆիլմով:

Հուսով ենք ձեզանից շատերին տեսնել կինոթատրոնի խավար դահլիճներում, իսկ ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ոսկե ծիրանի կայքում: Նշենք, որ այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Photos: Jean Yérémian.

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ