Ֆրանսիան կկազմակերպի Ռեգբիի աշխարհի գավաթի 2023 թվականի առաջնությունը [fr]

Այս հաղթանակը արդյունքն է ռեգբիի ողջ կազմի, տեղական և ազգային հանրային իշխանությունների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչների և բազմաթիվ ֆրանսիացիների կոլեկտիվ աշխատանքի, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարն ու նախարարությունը վճռականորեն են գործել այս հաջողությանը հասնելու համար:

Աշխարհի 207 երկրներում հեռարձակվող Ռեգբիի գավաթի առաջնությունը կարող է ունենալ շուրջ 2,6 միլիարդ հեռուստադիտող և ավելի քան 2,4 միլիոն հանդիսատես մարզադաշտերում, գրավել ավելի քան 450 000 օտարերկրացի այցելուի: Մրցաշարը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի 10 քաղաքներում՝ Բորդո, Լիլ Մետրոպոլ, Լիոն, Մարսել, Նանտ, Նիս, Փարիզ, Սեն Դընի, Սենտ Էտիեն և Տուլուզ: Տնտեսական արդյունքը գնահատվում է հետևյալ կերպ՝ զբոսաշրջության հետ կապված և կազմակերպչական ծախսերը կունենան 1,1 մլրդ եվրոյի ուղղակի ազդեցություն, որին կավելանան տնտեսական անուղղակի այլ գործոններ:

Ֆրանսիան ընտրվեց Լոնդոնում՝ ետ թողնելով երկու մրցակից երկրներին` Իռլանդիային և Հարավային Աֆրիկային: Նախընտրական երկու փուլերում Ֆրանսիան առաջինն էր՝ հավաքելով 18 ձայն առաջին փուլում՝ Հարավային Աֆրիկայի 13 և Իռլանդիայի 8 ձայնի դիմաց և 24 ձայն երկրորդ փուլում՝ Հարավային Աֆրիկայի 15 ձայնի դիմաց :

JPEG

Բերնար Լապորտ, Ռեգբիի Ֆրանսիայի ֆեդերացիայի նախագահ. «Հաղթել է սիրողական ռեգբիի թեկնածությունը, այդ նրանք (ակումբներն) են հաղթել: Աշխարհի գավաթի այս առաջնությունը ողջ ֆրանսիական ռեգբիի համար է: Ճիշտ է՝ ես եմ թեկնածությունը դրել, քանի որ նախագահն եմ, բայց ֆրանսիական ռեգբին է որոշել կազմակերպել այս առաջնությունը: Սիրողական ռեգբիի համար շատ ուրախ եմ, չեք պատկերացնի որքան եմ ուրախ: Տնտեսական օգուտները նրանց է պատկանելու: Մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումներով հանդերձ մենք պետք է հաղթեինք Գավաթի այս առաջնությունը: Սա ինքնանպատակ հաղթանակ չէր, այլ մեր ռեգբիի զարգացման համար կարևոր գործոն: Այն կգրավի արհեստավարժների, կբերի տնտեսական միջոցներ, որպեսզի իրականացնենք արդեն սկսած բարեփոխումները »:

տպագրված ... 22/11/2017

Էջի սկիզբ