Ֆրանսիան ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում [fr]

La France au Conseil des droits de l'Homme - GIFՆոյեմբերի 12-ին, Նյու-Յորքում կայացած ընտրությունների արդյունքում Ֆրանսիան ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում: Մանդատը ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից և գործում է երեք տարի ժամկետով: Ֆրանսիան 2006-ից 2011թ.թ. եղել է խորհրդի անդամ և հետևաբար, ստիպված էր սպասել մեկ տարի, որպեսզի իրավունք ունենար երկու անընդմեջ մանդատներից հետո, նորից ներկայացնել իր թեկնածությունը: Ֆրանսիան ընտրվել է 174 ձայնով, ուղղակի, գաղտնի քվեարկությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ պետությունների մեծամասնության կողմից:

Իր մանդատի գործողության ընթացքում, Ֆրանսիան պարտավորվում է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանությունն իր ամբողջության մեջ: Ֆանսիան կաշխատի իր գործընկերների հետ համագործակցելով, այնպես, որ Խորհուրդը ըստ արժանվույն արձագանքի Մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչի ականատեսն ենք մենք այսօր Սիրիայում, և կարողանա իր օժանդակությունը ցուցաբերել այն պետություններին, որոնք ճգնաժամային կամ անցումային փուլում են` ինչպես օրինակ Մալին և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը:

Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ մահապատժի վերացման և կպայքարի բռնի մահվան բոլոր տեսակների դեմ` ողջ աշխարհում: Նա կարևոր դերակատարություն կունենա խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` մասնավորապես կանանց և ԼԳԲՏ մարդկանց խտրականության դեմ:

Laurent Fabius avec Navanethem Pillay, haute-commissaire des Nations unies aux droits de l'Homme - - JPEG

Այս հանձնառության շրջանակներում, Արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, 2013թ. նոյեմբերի 13-ին ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նեյվի Փիլային:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ