Ֆրանսիան աջակցում է ՌեԱնիմանիա փառատոնին և վերապատրասմանը անիմացիոն կինոյի ոլորտում [fr]

Դեկտեմբերի 10-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ մամլո ասուլիս Դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Ցագիրսի և հայկական անիմացիոն կինոյի ՌեԱնիմանիա փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու մասնակցությամբ:

Նատալիա Ցագրիսը ներկայացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային համագործակցության քաղաքականությունը կինոյի և մասնավորապես անիմացիոն կինոյի բնագավառում: Ֆրանսիայի դեսպանությունը աջակցել է ՌեԱնիմանիային Հայաստանում նրա ստեղծման օրվանից և գործել հանուն հայ և ֆրանսիացի ռեժիսորների և արտադրողների գործընկերության զարգացման՝ անիմացիոն կինոյի ոլորտում:

Մամո ասուլիսը նաև հնարավորություն տվեց ներկայացնելու վերապատրաստման և կրթության բնագավառում սկսված նոր համագործակցությունը: Առաջին անգամ, Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայազգի երիտասարդի վերապատրաստման համար, ովքեր 2016թվականին, մեկ ամսով կմեկնեն Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոց: Մրցույթի հաղթողներն են Լևոն Բաղդասարյանը և Շուշանիկ Եսայանը: Կեցցե՛ն նրանք:


JPEG
Լուսանկարները Հայկ Բադալյանի / Ֆոտոլուրի համար

տպագրված ... 11/12/2015

Էջի սկիզբ