Ֆրանսիան աջակցություն է ցուցաբերում գրական երկերի թարգմանությանը [fr]

La France soutient résolument traduction de la littérature française en Arménie, a déclaré l'Attaché de coopération pour le français - JPEG

Գրքի հարթակ ծրագրի շրջանակներում, 2014թ. փետրվարի 21-ից 22-ը Երևանում կազմակերպված «Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով» տարածաշրջանային սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդը՝ ներկայացնելով թարգմանության աջակցության ֆրանսիական քաղաքականությունը : Գրքի հարթակ ֆորումը, որը EuroEast Culture ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, համախմբել էր բազմաթիվ հրատարակիչների, գրական գործակալների և գրողների, ովքեր այս առիթով ժամանել էին Կովկասից և Եվրոպայից :

Ելույթ ունենալով փորձագետների այս լսարանի առջև, լեզվական հարցերով կցորդ պրն. Ֆաբիեն Ներան հիշեցրեց Ֆրանսիայի կողմից իրականացվող գրական թարգմանության աջակցության ծրագրերը : Նա մասնավորապես ընդգծեց Դեսպանության կողմից իրականացվող Օգնություն հրատարակչությանը ծրագրի կարևորությունը:

Մեկնարկից ի վեր, 25 տարվա ընթացքում այս միջազգային ծրագիրը աջակցել է ֆրանսիացի և ֆրանկոֆոն հեղինակների ավելի քան 60 ստեղծագործությունների թարգամանությանն ու հրատարակմանը Հայաստանում : Այս տարի նույնպես, հայտարարեց լեզվական հարցերով կցորդը, երկրորդ համաշխարհային պատերազմի հարյուրամյակին ընդառաջ՝ աջակցություն կցուցաբերվի հեղինակների լայն շրջանակի:

Le public réuni par The Book Plateform rassemblait éditeurs, agents littéraires et écrivains venus du Caucase et de l'Europe - JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ