Ֆրանսիան աշխարհի առաջին զբոսաշրջային ուղղությունն է [fr]

Ձեռնարկությունների գլխավոր տնօրինության կողմից, Բանկ դը Ֆրանսի հետ գործընկերությամբ իրականացված ուսումնասիրությունը հաստատեց, որ 2014թվականի համար Ֆրանսիան մնում է աշխարհի առաջին զբոսաշրջային ուղղությունը: 2013թվականի համեմատ Ֆրանսիան արձանագրել է 0,1 տոկոս աճ՝ ընդունելով 83.7միլիոն այցելու:

JPEG

2014թվականին գիշերակաց զբոսաշրջիկների թիվը ավելացել է 2տոկոսով, այցի տևողության առումով նույնպես աճ է գրանցվել: Այցելուների տեսակը նույնպես միտում ունի փոխվելու: Օրինակ՝ ասիական շուկան աճել է 16տոկոսով:

JPEG

Էլ ավելի որակյալ և գրավիչ տուրիստական առաջարկներ ներկայացնելու նպատակով, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը աշխատանքներ է տանում այցեգրային ընթացակարգը պարզեցնելու և զբոսաշրջիկների ընդունելության հնարավորությունները բարելավելու ուղղությամբ:

տպագրված ... 10/04/2015

Էջի սկիզբ