Ֆրանսիան անիմացիայի միջազգային ուղենիշ [fr]

«Ռեանիմանիա» փառատոնի շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված ֆրանսիական անիմացիոն կինոյին, որն այս տարի լավագույնս ներկայացված էր Երևանում: Սա լավ առիթ էր ընդգծելու ֆրանսիացի արվեստագետների կարևոր տեղը համաշխարհային անիմացիայի ասպարեզում:

Երիտասարդ բայց կենսունակ «Ռեանիմանիա» հայկական փառատոնի ծրագրում Ֆրանսիական ֆիլմերը ներկայացված են մեկը չորսի հարաբերակցությամբ: Թվեր, որ կարող են զարմացնել անտեղյակներին, բայց միևնույն ժամանակ խոսում են ֆրանսիական անիմացիոն կինոյի փայլուն վիճակի մասին: Այս էր ս.թ. հոկտեմբերի 30-ին Ֆրանսիայի դեսպանությունում կայացած մամլո ասուլիսի հիմնական թեման, որին ներկա էր Անսիի փառատոնի տնօրեն տիկին Տիցինա Լոշին` երկու ֆրանսիացի ռեժիսորների և հայկական փառատոնի տնօրենի ուղեկցությամբ: Տիկին Լոշին, ով «Ռեանիմանիա 2013» -ի ժյուրիի կազմում է, հիշեցրեց, որ աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկը` Անսիի Անիմացիոն ֆիլմի միջազգային փառատոնը հյուրընկալող Ֆրանսիան անիմացիայի ամենամեծ օջախներից է իր բազմաթիվ կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցներով` մասնավորապես Գոբլենի և Սյուպինֆոքոմի դպրոցներով: Ֆրանսիական հաստատություններում հայ ուսանողների ընդունումը կազմակերպելու նպատակով քննարկվում են ուսանողների փոխանակման ծրագրեր, հայտարարեց Ռեանիմանիայի տնօրենը` բարձր գնահատելով տիկին Լոշիի աշխատանքը ում հետ նրա գործընկերությունը միավորում է Անսիի փառատոնը և Ռեանիմանիան: Շնորհիվ այս համագործակցության, հայկական միջոցառումը հնարավորություն ստացավ օգտվելու բարձրակարգ միջազգային փառատոնի փորձագիտությունից և մասնագիտական հմտություններից, օգնություն որը մեծապես կնպաստի միջազգային փառատոններում լավագույնս ներկայացված լինելուն: Պրն. Կասունին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, 2009թ. մեկնարկից ի վեր Ռեանիմանիա փառատոնին սատարելու նրա հանձնառության համար:

JPEG - 3.4 Mo
Conférence de presse à l’Ambassade avec M. Bastien Dubois, Mme Tiziana Loschi, M. Henri Reynaud, M. Marc Boréal et M. Vrej Kassouny Մամլո ասուլիս Դեսպանատանը պրն. Սեբաստիեն Դյուբուայի, տիկին Տիցիանա Լոշիի, Դեսպանի, պրն. Մարկ Բորեալի և պրն. Վրեժ Կասունու մասնակցությամբ

Ասուլիսին հրավիրված ֆրանսիացի ռեժիսորներ Մարկ Բորեալը, ում ֆիլմն արժանացել է Լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին և Բաստիեն Դյուբուան, ով ներկայացնում է իր «Ճամփորդական նոթեր» շարքը, իրենց կարիերայում ունեցել են անսպասելի շրջադարձ, որը նրանց բերել է անիմացիոն ֆիլմի բնագավառ և հանգեցրել այս տարի Ռեանիմանիայում նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծմանը:

JPEG - 94.8 ko
M. Vrej Kassouny, directeur du festival RéAnimania, a tenu à remercier l’Ambassade de France pour son soutien au Festival Ռեանիմանիայի տնօրեն պրն. Վրեժ Կասունին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանությանը` փառատոնին հատկացրած իր աջակցության համար

Մի քանի ֆրանսիական ֆիլմ ներկայացված են Ռեանիմանիա 2013 փառատոնում
- Մարկ Բորեալ. «Իմ մայրիկը Ամերիկայում է, նա հանդիպել է Բուֆալո Բիլին», ֆիլմն արժանացել է Ռեանիմանիա 2013 –ի Լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին

- Սեբաստիեն Դյուբուա. «Ճամփորդական նոթեր»
http://www.arte.tv/fr/madagascar-carnet-de-voyage-bastien-dubois/3447034,CmC=3447030.html


Լուսանկարները` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության

տպագրված ... 20/11/2013

Էջի սկիզբ