Ֆրանսիան Հայաստանում տոնում է Եվրոպական թանգարանային գիշերների 10 տարին [fr]

Ֆրանսիայի դեսպանությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ, մայիսի 17-ին նշեց Թանգարանային գիշերներ ակցիայի 10-րդ տարելիցը:

JPEG - 107.2 ko
Le peintre français Jean Kazandjian, exposé pour la 1ère fois en Arménie, présente son oeuvre à l’Ambassadeur de France et au Conseiller culturel

Եվրոպական այս նախաձեռնությունը, որին առանձնակի ուշադրություն է հատկացնում Ֆրանսիան՝ մեծ հաջողություն ունի նաև Հայաստանում: Այսպիսով, երևանյան շուրջ քառասուն թանգարաններ, միչև կեսգիշեր անվճար բացեցին իրենց դռները՝ կազմակերպելով ավելի քան հարյուր միջոցառում և հավաքելով հանդիսատեսների մեծ բանակ :

Մայրաքաղաքից դուրս, Թանգարանների գիշեր ակցիան կազմակերպվեց մեծ քաղաքներում և ունեցավ նույնպիսի հաջողություն : Մասնակիցներն այսպիսով հնարավորություն ունեցան բացահայտելու Թանգարանների գիշերվա ցանկում ընդգրկված թանգարանների ներկայացումը և ծրագիրը, որ հայերեն և ֆրանսերեն երկլեզու տարբերակով լայնորեն տարածվել էր բոլոր քաղաքներում:

JPEG - 69.9 ko
La vice-ministre de la culture, Mme Arev Samuelyan, avec le directeur de la Gallerie nationale, M. Paravon Mirzoyan, et la galleriste française Mme Christine Argillet.
JPEG - 73.4 ko
L’Ambassadeur s’entretient avec Mme Christine Argillet de la donation qu’elle vient d’effectuer à la Galerie nationale arménienne
PNG - 121 octets

Այս համատեքստում, երկու միջոցառում նվիրված էր Ֆրանսիային:

-  Առաջինը դա Թանգարանային գիշերվա շրջանակներում, ֆրանսիացի հանրաճանաչ նկարիչ Ժան Կանզանջյանի առաջին ցուցահանդեսի ստեղծագործությունների կատալոգի շնորհանդեսն էր Ազգային պատկերասրահում, մայիսի 2-ից 27-ը :

-  Երկրորդ իրադարձությունը դա ժամանակակից արվեստի մեծ վարպետների՝ Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելմերի 15 գրաֆիկական աշխատանքների նվիրատվությունն է թանգարանին : Հայտնի կոլեկցիոներ և հրատարակիչ Պիեռ Արժիլեի հավաքածուից այս նվիրատվությունը արվում է շնորհիվ նրա դստեր և նկարիչ Կազանջյանի կնոջ՝ Քրիստին Արժիլեի մեծահոգության :

Երկու իրադարձություն, որ լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից և ընթացել հարցասեր և հետաքրքրված այցելուների մասնակցությամբ : Վերջիններս, օգտվելով առիթից, մտքեր փոխանակեցին նկարչի և Արժիլե պատկերասրահի տնօենի հետ :

JPEG - 79.1 ko
Mme Christine Argillet, ici avec l’Ambassadeur, a donné à la Gallerie nationale 15 gravures de grands maitres de l’art contemporain, Salvador Dali, Vassily Kandinsky et Hans Bellmer.
JPEG - 88.2 ko
Mme Christine Argillet a effectué une large donation d’oeuvres prestigieuses à la Galerie nationale arménienne

JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ