Ֆրանսիայի քարոզարշավն ի նպաստ մահապատժի համաշխարհային վերացման [fr]

Ֆրանսիայի կողմնորոշումը հօգուտ մահապատժի համաշխարհային վերացման հանդիսանում է Մարդու իրավունքների առումով վերջինիս արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը : Մահապատժի համաշխարհային վերացումը հանդիսանում է նաև Եվրամիության արտաքին գործողությունների առաջնային ուղղություններից :

- 1. Մահապատժի դեմ պայքարը երկարատև պայքար է, որի առաջընթացը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում աշխարհի տարբեր կողմերում : Ողջ աշխարհում արձանագրում ենք մահապատժի դատապարտման և մահապատիժների նվազման միտում : 20 տարվա ընթացքում մահապատիժն օրենքով վերացվել է ավելի քան հիսուն պետությունում :

Այսօրվա դրությամբ 97 պետություն վերացրել են մահապատիժը ցանկացած տիպի հանցագործության, 8-ը քրեական հանցագործությունների համար, իսկ 36-ը կիրառում են մահապատիժների հետաձգում՝ ընդհանուրը 141 պետություն : Փոխարենը մահապատիժը շարունակում են կիառել 57 պետություններում և վարչական տարածքներում :

2011թ.-ից մինչ օրս մահապատիժներ իրականացվել են 22 պետությունում, ինչը երկու անգամով պակաս է 2010թ.-ի համեմատությամբ։ Այդուհանդերձ, եթե մանապատիժ իրականացրած պետությունների թիվը նվազել է, Միջազգային համաներման վերջին զեկույցը 2011թ.-ին գրացնել է 676 մահապատիժ 2010թ.-ի 527-ի դիմաց, ինչն արձանագրում է զգալի աճ մահապատիժ կիրառող երկրներում, գլխավորապես Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Իրանում : Ավելին, որոշ երկրներում, ինչպիսին Չինաստանն է, պաշտոնական վիճակագրության բացակայության պայմաններում դժվար է արձանագրել մահապատիժների իրական քանակը : Մահապատժի դատապարտումների թիվը 2011թ.-ին 2010թ.-ի համեմատությամբ նվազել է՝ 2024-ից հասնելով 1923-ի :

- 2. Տարեցտարի ավելանում են մահապատիժը վերացնող պետությունները : Մոնղոլիան վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի ֆակուլտատիվ արձանագրությունը՝ ուղղված 2012թ.-ի հունվարին մահապատժի վերացմանը։ 2012թ. հունվարին Լիտվան վերացրել է մահապատիժը ամեն տեսակի հանցագործության համար : Հոնդուրասը և Դոմինիկյան Հանրապետությունը համապատասխանաբար 2011թ. նոյեմբերին և 2012թ. հունվարին վավերացրել են մահապատժի վերացմանն առնչվող Մարդու իրավունքների մասին Ամերիկյան համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը : ԱՄՆ-ում Իլինոիսը և Կոննեկտիկուսը դարձել են 16-րդ և 17-րդ նահանգները, որոնք, համապատասխանաբար 2011թ. մարտին — 2012թ. ապրիլին վերացրել են մահապատիժը :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ