Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն

Սույն թվականի մայիսի 13-ին ավարտվեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի երկօրյա այցը Հայաստան, որի ընթացքում վերահաստատվեցին բարեկամական կապերը Ֆրանսիայի և Հայաստանի միջև և ընդգծվեց առևտրատնտեսական փոխանակումների զարգացման և բազմապատկման անհրաժեշտությունը:

Accueil du Président de la République François Hollande par le Président arménien Serge Sarkissian - JPEG

Օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորելու արարողությունից հետո, <Մարիոթ> հյուրանոցում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ մեկնարկեց տնտեսական համաժողովը : Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էր ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների ստվար պատվիրակություն : Ֆրանսիական գործարար աշխարհի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան իրենց հայ գործընկերների հետ, քննարկվեցին դեպի Հայաստան ներդրումների և արտահանումների ծավալների ընդարձակման հեռանկարները: Իրենց ելույթներում Նախագահները ևս շեշտեցին ընձեռվող նպաստավոր հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն արդեն իսկ առկա քաղաքական, պատմական, մշակութային, ներդրումային բացառիկ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը :

Ouverture du Forum économique et commercial franco-arménien par les deux Présidents, à l'hôtel Marriott - JPEG

Le Président français a appelé au renforcement des liens commerciaux entre les deux pays - JPEG Poignée de main entre les deux Présidents, à la sortie du Forum économique. - JPEG

Այնուհետև, պետությունների ղեկավարներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին : Այստեղ Նախագահ Օլանդը հաստատեց, որ հավատարիմ Փարիզում ս/թ ապրիլի 24-ի ոգեկոչման արարողության առիթով արված իր հայտարարությունը, որ 2015թվականի ապրիլի 24-ին, Երևանում մասնակցելու է Ցեղասպանության 100-րդ տերելիցի հիշատակման արարողություններին :

Hommage aux victimes du Génocide des Arméniens, au mémorial Tsitsernakaberd - JPEG Plantation de l'arbre du souvenir, dans le jardin du Monument du Génocide - JPEG

Երեկոյան երկու երկրների նախագահները մասնակցեցին Ֆրանսիայի Նախագահի պետական այցի արիթով Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրի համերգին :

Concert de Charles Aznavour en l'honneur du Président français et à l'occasion des 90 ans du chanteur. - JPEG Concert de Charles Aznavour en l'honneur du Président français et à l'occasion des 90 ans du chanteur. - JPEG

|

http://www.dailymotion.com/elysee|]

Իր պատվին ՀՀ Նախագահի նստավայրում տրված պետական ճաշի ժամանակ արտասանած իր ելույթում Նախագահ Օլանդն անդրադարձավ ֆրանս–հայկական պատմական կապերին : Հղում կատարվեց Ֆրանսիայի ստվար հայ համայնքի առկայությունը, նշվեց գիտության, մշակույթի, քաղաքականության, գործարար աշխարհում, երկրորդ աշխարհամարտի տարիներին համայնքի ներկայացուցիչների ունեցած ուրույն ավանդը : Իր ելույթում Նախագահը շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությանը, չնայած 1988-ին պատուհասած երկրաշարժի և Ղարաբաղյան պատերազմի, անկախությունից ի վեր իր անցած ճանապարհի համար :

Ընդգծվեց նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցված լուծում գտնելու գործընթացի նկատմամբ Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունն ու կամքը :

Իր ելույթում Նախագահը գոհունակությամբ նշեց նաև Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի ցանկությունը, ընդգծելով, որ Մաքսային միությանն անդամակցելը ոչնչով չի խանգարում ԵՄ-ի հետ համագործակցելուն:

Rencontre avec la communauté française à l'Ambassade de France, mardi 13 mai - JPEG

Նախագահական այցի ծրագրում, նախատեսված էր նաև Նախագահի հանդիպումը Հայաստանում ֆրանսիական համայնքի ներկայացուցիչների հետ:

Rencontre avec la communauté française à l'Ambassade de France, mardi 13 mai - JPEG Rencontre avec la communauté française à l'Ambassade de France, mardi 13 mai - JPEG

PNG

Entretien présidentiel bilatéral au Palais de la Présidence à Erevan - JPEG

Les deux Présidents étaient accompagnés de plusieurs ministres de leur gouvernement respectif pour des entretiens élargis. - JPEG  Les Présidents Hollande et Sarkissian ont ensuite donné une conférence de presse conointe, aux couleurs franco-arméniennes. - JPEG

Այցի շրջանակներում երկու նախագահների ներկայությամբ ստորագրվեցին առևտրային, մշակութային համագործակցության ոլորտերի մի շարք համաձայնագրեր:

Listes des accords signés lors de la visite présidentielle le 13 mai 2014 / Ստորագրված համաձայնագրեր - Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն - PDF

PNG

Նախագահները ներկա գտնվեցին նաև Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացման արարողությանը:

Une foule nombreuse était présente pour l'occasion, que les deux Présidents sont allés saluer - JPEG Inauguration du square Missak Manouchian, à Erevan, en mémoire du Résistant français d'origine arménienne. - JPEG

Այցը եզրափակելուց առաջ երկու նախագահներն այցելեցին Երևան Մոլ ա/կ, որտեղ շուտով իր դռները կբացի Կարֆուր խումբը: Այցի ժամանակ, երկու երկրների նախագահների ներկայությամբ վարձակալության պայմանագիր ստորագրվեց Երևան Մոլի և Կարֆուր խմբի ներկայացուցիչների միջև:

Au Yerevan Mall, dans le futur magasin Carrefour, où l'accord de bail a été signé en présence des Présidents - JPEG Visite de la boutique Orange, au centre commercial Yerevan Mall - JPEG

PNG

Le chef de l'État français sera de retour en Arménie dans moins d'un an pour prendre part aux commémorations du centenaire du Génocide des Arméniens - JPEG

տպագրված ... 18/06/2014

Էջի սկիզբ