Ֆրանսիայի մասնակցությունը անիմացիոն ֆիլմերի ՌեԱնիմանիա կինոփառատոնին [fr]

Անիմացիոն ֆիլմերի ՌեԱնիմանիա կինոփառատոնը, որի հետ Ֆրանսիայի դեսպանությունը համագործակցում է ստեղծման պահից, պաշտոնապես մեկնարկեց սույն թվականի հոկտեմբերի 28-ին մամլո ասուլիսով, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, փառատոնի տնօրեն պարոն Վրեժ Կասունին, Անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ պարոն Ժան-Պոլ Կոմենը :

Այս տարի ևս, արժանին է մատուցվել ի ֆրանսիական անիմացիոն արտադրությանը՝ գեղարվեստական 4 ֆիլմ, որոնցից Միքայել Դուդոկ դը Վիտի համատեղ արտադրության <Կարմիր կրիան> կներկայացվի բացմանը, իսկ Ժան-Լուի Լագիյոնիի <Լուիզան ձմռանը> ժապավենը՝փակմանը: Բացի այս, ցուցադրման համար ընտրվել են տարբեր դասակարգման ևս 33 ֆրանսիական ֆիլմեր: Ընդհանուր առմամբ ներկայացվել են 400 ֆիլմեր, որոնցից 95-ը՝մրացութային:

Ֆրանիական նման մասնակցությունը պատահական չէ: Երկար տարիներ Ֆրանսիան գրավում է անիմացիան ֆիլմերի առումով գրավում է երրորդ հորիզոնականը/Միացյալ Նահանգներից և Ճապոնիայից հետո/ աշխարհում, իսկ եվրոպական անիմացիոն ֆիլմերի արտադրության 40%-ը բաժին է հասնում Ֆրանսիային: Անիմացիոն ֆիլմերի ֆրանսիական ինդուստրիան բուռն զարգացում է ապրում : 2015-ին էկրան բարձրացած <Փոքրիկ իշխանը> միջազգային մասշտաբով վերջին քսան տարիների ֆրանսիական անիմացիայի ամենամեծ հաջողությունն է/18 միլիոն կինոդիտում աշխահի շուրջ 60 երկրներում/:

Այս տարի փառատոնին մասնկցում են Ֆրանսիայի անիմացիոն ֆիլմերի ոլորտի մասնագետներ : Անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության Եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար պարոն Ժան-Պոլ Կոմենը գեղարվեստական ֆիլմերի ժյուրիի անդամ է, իսկ կինոռեժիսոր պարոն Ժոսլեն Ֆակոնը կներկայացնի իր <Թեժ ամառ> մրցութային ֆիլմը:

Կարևոր է կարողանալ միավորել ֆրանսիայի և Հայաստանի շնորհալիներին և ֆինանսավորումները անիմացիոն ժանրի նոր ծրագրեր և համագարծակցություններ ստեղծելու նպատակով, մանավանդ մասնագետների վերապատրաստման ոլորտում: Այդ իսկ պատճառով, Ֆրանսիայի դեսպանությունը, երկրորդ տարին անընդմեջ, կրթաթոշակ կհատկացնի երկու հայ երիտասարդների Անգուլեմի Անիմացիոն կինոդպրոցում մեկամսյա վերապատրաստման համար:

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝.

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ