Ֆրանսիայի համ՝ ֆրանսիական խոհարարական արվեստին արժանին մատուցելու շաբաթ [fr]

Ֆրանսիական գաստրոնոմիային և նրա շրջանառած արժեքներին նվիրված մի ամբողջ շաբաթվա արդյունքում ավարտվեց Goût de France/Good France միջոցառումը՝ առիթ հիշեցնելու, որ խոհարարական արվեստը Ֆրանսիայի ինքնության մաս է կազմում: Այդ մասին է վկայում 2010թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Ֆրանսիական գաստրոնոմիան» մարդկության մշակութային ոչ նյութական ժառանգության շարքում գրանցելը: Մասամբ այդ մշակույթի շնորհիվ է, որ խոհանոցը կարևոր տեղ է զբաղեցնում մեր երկրի պատկերի և գրավչության առումով՝ այդ պատճառով գրավելով օտարերկրյա շբոսաշջիկների մեկ երրորդը:

Երկուշաբթի, մարտի 21-ին Ֆրանսիայի դեսպանությունը, մյուս դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների պես, գալա ընթրիք էր կազմակերպել: Նպատակն է նույն երեկո, հինգ մայրցամաքներում, համախմբել տարբեր երկրների խոհարարներին միևնույն գաղափարի շուրջ՝ արժանին մատուցել ֆրանսիական գաստրոնոմիայի գերազանցությանն ու ստեղծարարությանը: Հայ բարձրաստիճան այրերի մասնակցությամբ ընթրիքը հաջողությամբ պսակվեց մասնավորապես շնորհիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության խոհարար Նիկոլա Նատալինիի հմտությունների:

Չորեքշաբթի, մարտի 23-ին դեսպանն այցելեց Գյումրի: Նա հանդիպեց Շիրակի նորանշանակ մարզպետ պարոն Հովսեփ Սիմոնյանի հետ: Վերջինս ցանկություն հայտնեց լիովին համագործակցել Ֆրանսիայի դեսպանության հետ հատկապես ֆրանկոֆոնիայի ոլորտում: Այս այցն առիթ հանդիսացավ համտեսելու Քույր Արուսյակի ղեկավարած Հայաստանի Աստվածամայր կետրոնում գտնվող Տիրամայր մասնագիտական դպրոցի խոհարար Գայանե Ավոյանի ճաշացանկը: Այսպիսով, դեսպանը կարողացավ հավաստիանալ խոհարարական արհեստների առումով մասնագիտական դպրոցի երիտասարդ սաների կրթության գերազանց մակարդակի մասին՝ ինչպես դահլիճում այնպես էլ խոհանոցում:

Ֆրանսիայի համ միջոցառումը նշվել է նաև Հայաստանի վեց այլ ռեստորաններում (Շառլ, Ակումբ, Ակումբ սրճարան, Արթբրիջ, Մոնմարտր, Կուչինա)՝ ի գոհունակություն այցելուների (մինչև կիրակի ժամանակ ունեք օգտվելու այդ հնարավորությունից), այնպես էլ Մոսկվա կինոթատրոնում Կատրին Ֆրոյի մասնակցությամբ «Ելիսեյան պալատի համադամ ուտեստները» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ նա փայլուն կերպով մարմնավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անձնական խոհարարի դերը:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ