Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի դասախոսությունը Սլավոնական համալսարանում [fr]

JPEG

Հինգշաբթի, հունիսի 8-ին, Ն.Գ. պարոն Շարպանտիեն այցելել էր Հայ-ռուսական սլավոնական համալսարան, որտեղ նա դասախոսություն է կարդացել նվիրված Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը:

Դեսպանը ներկայացրել է ֆրանսիական դիվանագիտության երեք հիմնական առանցքները՝ Ֆրանսիան որպես Եվրոպական Միության դերակատար, Ֆրանսիան որպես մշակութային բազմազանության դերակատար և վերջապես Ֆրանսիան որպես գլոբալ նշանակության հարցերում (զարգացում, շրջակա միջավայր և այլն) ներգրավված երկիր: Դասախոսության ավարտին ուսանողները հարցեր են ուղղել դեսպանին ֆրանսիական դիվանագիտության նրա տեսլականի վերաբերյալ:

JPEG

տպագրված ... 13/06/2017

Էջի սկիզբ