Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ առաջարկում է երկու մշակութային իրադարձություն, որոնք ընդգրկված են սեպտեմբերի 27-ի և 28-ի միջոցառումների ծրագրում :

1. Բաց դռների օր Ֆրանսիայի դեսպանատանը՝ սեպտեմբերի 27-ին, ժ. 15-ից 17-ը : Առաջարկվում է երկու մեկժամյա այց ժամը 15-ից 16-ը, այնուհետև ժ.16-ից 17-ը : Սա հիանալի առիթ է բացահայտելու Դեսպանությունը և դեսպանատան գեղեցիկ շենքը : Չմոռանաք վերցենել ինքնությունը հաստատող փաստաթուղթ :

2. Ֆրանսիայի դեսպանությունը Erevan Accueil ասոցիացիայի հետ համատեղ առաջարկում է բացահայտել Աբովյան փողոցի ինքնատիպ շենքերն ու հուշարձանները : « Եթե Աբովյան փողոցը կարողանար խոսել » խորագրով հայերեն և ֆրանսերեն բրոշյուրը թույլ կտա խորասուզվել Հայաստանի ժամանակակից պատմության մեջ՝ այն տների միջոցով, որոնք պատսպարել են ընտանիքներ և հաստատություններ :

Կիրակի, սեպտեմբերի 28-ին, ժ. 10-ից 12-ը կհանդիպենք Մարիոթում, որտեղից ոտքով ճանապարհը կշարունակենք Աբովյան փողոցով : Երեխաների մասնակցությունը խրախուսելի է :

publié le 26/09/2014

haut de la page