Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը համացանցի _հիմնադիր լուի Պուզենի հետ [fr]

Սույն թվականի հոյեմբերի 8-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն դեսպանատանն ընդունեց պարոն Լուի Պուզենին: Դեսպանը շնորհավորեց գիտնականին նոր տեխնոլոգիաների ոլորտին մատուցած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու առիթով:

Պարոն Լուի Պուզենն ինֆորմատիկայի և Համացանցի հիմնադիրներից մեկն է: Նա մեծապես նապաստել է վերջինիս մշակմանը հեղինակելով նորարարական բազմաթիվ հաջորդական ներդրումներ: 1970 թվականին նա ստեղծում է Սիկլադ առաջին ցանցը : Այսօր նա գլխավորում է մի « start up », շարունակում իր նորարարական աշխատանքը: Կատարած աշխատանքի համար գիտնականն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, մասնավորոպես 2009-ին Համացանցի մյուս հայտնագործողների հետ ստացել է Անգլիայի Թագուհու մրցանակը:

Դեսպանը և պարոն Պուզենն անդրադարձան ՏՏ հարցերին Հայաստանում և Ֆրանսիայում, նշեցին ոլորտի զարգացման մեծ ներուժը, ընդգծելով թվայնացման և նորարարության հարցերի պետքարտուղարի գործունեությունն ուղղված տվյալ ոլորտի (FrenchTech) ֆրանիական փորձի խթանմանը:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ