Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը Ֆինանսների նախարարի հետ [fr]

ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար պրն. Դավիթ Սարգսյանը, չորեքշաբթի, հունիսի 12-ին ընդունեց Ֆրանսիայի Դեսպան պրն. Անրի Ռենոյին և Հարավային Կովկասի տարածաշրջանային Տնտեսական բաժնի ղեկավար պրն. Դանիել Պատային:

Այս առիթով, Ֆինանսների նախարարը և Ֆրանսիայի Դեսպանը ստորագրեցին տնտեսական և ֆինանսական համագործակցության երկու համաձայնագիր, որոնցից առաջինը վերաբերվում էր ֆրանսիական 25 մլն. եվրո կոնցեսիոն ֆինանսավորման շրջանակներում, Երևանի Ջրի կառավարման ծրագրի իրականացման շարունակականությանը, երկրորդով Զարգացման Ֆրանսիական Գործակալության կողմից նախատեսվում է ընդհանուր առմամբ 500 000 եվրո դրամաշնորհ, ինչը թույլ կտա գյուղատնտեսության ոլորտում իրականացնել թիրախավորված ծրագրերի ուսումնասիրություն և խմելու ջրի մատչելիության բարելավում:

JPEG - 60.1 ko
Le Ministre et l’Ambassadeur signant les accords

Համաձայնագրերի ստորագրման շրջանակներում, Նախարարը և Դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներին, հարկային բարեփոխումներին և մաքսային գործընթացների բարելավմանն առնչվող հարցերի շուրջ:

JPEG - 54.7 ko
Le Ministre et l’Ambassadeur se félicitant de la coopération franco-arménienne

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ