Ֆրանսիայի դեսպանի ելույթը Կլիմայի փոփոխության թեմայով միջազգային կոնֆերանսին (COP21) ընդառաջ [fr]

2015թ. նոյեմբերի 19-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ելույթով հանդես եկավ Լոֆթ կենտրոնում, ներկայացնելով դեկտեմբերին Փարիզում կայանալիք Կլիմային նվիրված միջազգային կոնֆերանսի (COP21) նպատակները: Այս հանդիպումը համախմբել էր շուրջ 80 ֆրանսախոսների՝ Ֆրանսիայի համալսարանների նախկին շրջանավարտներ և France Alumni Arménie ասոցիացիայի անդամներ, ՀՖՀ-ի, Բրյուսովի, Պետական համալսարանի, ինչպես նաև ինչպես նաև Ալիանս ֆրանսեզի ուսանողներ: Դեսպանի ելույթին հաջորդեց լսարանի հետ աշխույժ քննարկումը, ինչը վկայում է կայուն զարգացման մոդելը սատարելու հայ երիտասարդների վճռականության մասին :

Այս հանդիպումը շարունակությունն էր նոյեմբերի 17-ին, Երևանի Դիվանագիտական դպրոցի ուսանողների առջև Ֆրանսիայի դեսպանի նույն թեմայով ելութի :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ