Ֆրանսիայի դեսպանը Ֆրանսիայի ավարտական վկայականներ հանձնեց 119 դպրոցի ֆրանսիական լիցեյի առաջին շրջանավարտներին [fr]

2016թ. նոյեմբերի 10-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ավարտական վկայականներ հանձնեց Երևանի թիվ 119 դպրոցի ֆրանսիական լիցեյի 12 շրջանավարտների: Վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Կրթության նախարարությունում՝ նախարար Լևոն Մկրտչյանի ներկությամբ: Այս աշակերտները առաջին շրջանավարտներն են 2013 թվականին Երևանում բացված ֆրանսիական լիցեյի, որը հնարավորություն է տալիս, բացի հայկական ուսումնական ծրագրով նախատեսված ֆրանսերենի ժամերից, մասնակցել շաբաթական 5 անգամ կազմակերպված պատմության և աշխարհագրության ֆրանսերեն լեզվով դասընթացներին: Այդ դասընթացները վարում է Ֆրանսիայի Արտգործնախարարության կողմից գործուղված ուսուցիչը:

Պարոն Լևոն Մկրտչյանն իր հպարտությունը հայտնեց վկայականների հանձնման առիթով, որը ֆրանկոֆոնիայի համար Հայաստանի ներդրման վկայությունն է, և շնորհակալություն հայտնեց դեսպանին կրթության և վերապատրաստման ոլորտում Ֆրանսիայի հանձնառության համար:

Դեսպանն իր հերթին ողջունեց դպրոցի՝ ֆրանսերենը որպես օտար լեզու ընտրությունը, ինչը ելք է բացում դեպի աշխարհ, հաշվի առնելով այն փաստը, որ ֆրանսերեն խոսոմ են աշխարհի շուրջ 50 երկրներում: Այն նաև հաղթաթուղթ է աշակերտների համար, որը նրանց համար փայլուն կրթության ճանապարհ է բացում, մասնավորապես՝ մուտք դեպի Ֆրանսիական համալսարան, որտեղ ուսանում են այս տարվա յոթ շրջանավարտ: Նա նաև գոհունակություն հայտնեց ֆրանսերենի ուսուցման որակի առնչությամբ, հիշեցնելով, որ 119 դպրոցի 12-րդ դասարանի երկու աշակերտ այս տարվա հոկտեմբերին Բուլղարիայում կայացած ֆրանսերենի միջազգային օլիմպիադայում ստացել են համապատասխանաբար առաջին և երկրորդ մրցանակներ:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ