Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը Երևանում [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ՆԳ Ժոնաթան Լաքոթի՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի ընդունելության բացման խոսքը
JPEG
"Պարոն փոխվարչապետ,
Տիկնայք և պարոնայք կառավարության ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Տիկին քաղաքապետ և պարոնայք քաղաքապետներ,
Տիկնայք և պարոնայք,
Սիրելի հայրենակիցներ,
Ազգային հիմները Ձեզ համար հնչեցին դեսպանության հրավերով Հայաստանում հյուրախաղերով գտնվող Հանրապետական գվարդիայի նվագախմբի կատարմամբ: Շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այստեղ ներկա գտնվելու համար:
Անշուշտ ճանաչեցիք ֆրանսիական բանակի երգչախմբի բարիտոն Ժերեմի Դելվերին, ով, ինչպես յուրաքանչյուրս հիշում է, հոկտեմբեր ամսին Ինվալիդներում Շառլ Ազնավուրին մատուցվող հարգանքի տուրքի ժամանակ կատարեց « հայկական վալսը » :
Հրավիրում եմ ձեզ վաղը երեկոյան ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, և կիրակի երեկոյան ժամը 20:00-ին Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում ունկնդրելու Հանրապետական գվարդիայի նվագախմբի համերգը: Մուտքն ազատ է:
Տիկնայք և պարոնայք
Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և Մարդու իրավունքներին:
Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում Ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի, ամենուրեք շարունակվում է պայքարը հանուն Մարդու իրավունքների, կանանց իրավունքների :
Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ է տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգին ուղղվում է ի սպաս լավ ապագայի կառուցման: // Իմ խորին համոզմամբ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում մեր երկու երեկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել և մենք ուրախ ենք նոր հիմքեր դնել մեր հարաբերություններում, համալսարանական ոլորտում՝ Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցմամբ, ուսումնական ոլորտում՝ ֆրանսիական նոր դպրոցի նախագծով, մշակութային ոլորտում՝ Ազնավուր կենտրոնում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմամբ, տնտեսական ոլորտում, որտեղ դեռևս շատ անելիքներ կան:
Տիկնայք և պարոնայք, դուք այս երկկողմ, հին, եզակի, արժեքավոր և հարուստ ներուժով հարաբերությունների մասնակիցներն եք: Առաջին հերթին ձեզ շնորհակալություն հայտնելու համար ենք այս երեկո հյուրընկալել ձեզ, և ես հատկապես ողջունում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են հրավիրվածների թվում:
1. Ողջունում եմ Հայաստանի ֆրանսիացիներին, որոնցից ուրքանչյուրն իր մեջ կրում է մեր երկու երկրների միջև հարաբերությունների մի մասնիկը:
2. Ողջունում եմ ֆրանսիական ձեռնարկություններին, որոնք ներդրումներ են կատարում խթանում մեր տնտեսության աճը, ստեղծում աշխատատեղեր, Հայաստանում վճարում հարկեր և ճանապարհ բացում նոր ներդրումների համար:
3. Ողջունում և շնորակալություն եմ հայտնում մեր բոլոր հայ գործընկերներին, ովքեր Կառավարության, խորհրդարանի, քաղաքապետարանների կազմում նպաստում են մեր երկու երկրների միջև հարաբերությունների կայացմանը:
4. Ողջունում եմ մշակույթի և արվեստի աշխարհի, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր ամենօրյա իրենց անգնահետլի մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կայացմանը
5. Ողջունում եմ ֆրանսիական համալսարանի դասախոսներին, ֆրանսիական դպրոցի ուսուցիչների, Հայաստանում ֆրանսերեն դասավանդողներին՝ ձեզնից յուրաքանչյուրը հանդիսանում մեր լեզվի դեսպանը:
6. Շնորհակալություն եմ հայտնում մեր հովանավորներին՝ ովքեր նաև մեր գործընկերներն են, որոնց ներդրումները հնարավորություն են ընձեռում կազմակերպել նման առատաձեռն և բազմամարդ ընդունելություն:
Տիկնայք և պարոնայք,
Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերքին սրտից են բխում: Հավատացեք, որ զգացված ենք Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից:
Հավատացնում եմ, որ Ֆրանսիան Միավորված Ազգերի Անվտանգության խորհրդում, Եվրամիության կազմում, որպես Մինսկի խմբի համանախգահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց անվտանգության կողքին:
Կեցցե՛ Հանրապետությունը
Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ մեր երկու երկրների միջև բարեկամությունը "

տպագրված ... 15/07/2019

Էջի սկիզբ