Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն

Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պրն. Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ից 13-ը Պետական այցով կժամանի Հայաստան: Այս առիթով նա կբացի Հայ-ֆրանսիական գործարար ֆորումը և կայցելի Հայաստանում Կարֆուրի ապագա խանութի համար նախատեսված տարածք: Նախագահը կբացի Միսաք Մանուշյանի անվան պուրակը՝ ի հիշատակ Դիմադրության շարժման ֆրանսահայ նշանավոր ներկայացուցչի և Դեսպանությունում կընդունի Հայաստանի ֆրանսիական համայնքին:

JPEG - 102.8 ko
Le Présidant François Hollande accueillant son homologue arménien, M. Sarkissian, lors de sa visite d’Etat à Paris le 1er octobre 2013

Նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով 2013թ. հոկտեմբերին Փարիզում ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Պետական երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այս այցն էլ ավելի կամրապնդի Հայաստանը և Ֆրանսիան միավորող բարեկամական կապերը: Քանի որ այցը նպատակ ունի ավելի բարձր մակարդակի վրա դնելու երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական և առևտրական հարաբերությունները, նախագահը Հայաստան է ժամանում գործարար առաջնորդների մի մեծ պատվիրակության ուղեկցությամբ, ովքեր կմասնակցեն Հայ-ֆրանսիական տնտեսական և առևտրական ֆորումին:

JPEG - 61.6 ko
Cérémonie d’hommage aux victimes du Génocide des Arméniens à Paris, le 24 avril 2014.
JPEG - 58.8 ko
Une foule nombreuse avait assisté à la cérémonie.

PNG

Նախագահ Օլանդը կհանդիպի իր հայ գործընկերոջ՝ Նախագահ Սարգսյանի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու զոհերի հիշատակը, ում իր հարգանքի տուրքն էր մատուցել այս տարվա ապրիլի 24-ին Փարիզում: Նա նաև կմասնակցի իր պատվին տրվող Շարլ Ազնավուրի համերգին և, մայիսի 13-ին Դեսպանատանը կհանդիպի Հայաստանի Ֆրանսիական համայնքի հետ: Բացի այդ, Հանրապետության նախագահը հանդիսավոր կերպով կբացի ֆրանսահայ Դիմադրության շարժման կարկառուն մարտիկի՝ Միսաք Մանուշյանի պուրակը, ում իր հարգանքի տուրքն էր մատուցել դեռևս փետրվարի 21-ին Մոն Վալերիենում՝ Մանուշյանի և նրա ընկերների մահապատժի 70-րդ տարելիցի օրը, նրանց, ովքեր զոհվեցին բարբարոսությանն ու ճնշումներին դիմակայելու իրենց գործողությունների համար:

JPEG - 11.2 ko
Missak Manouchian, combattant de la Liberté
JPEG - 87.1 ko
Hommage du Président de la République à Manouchian et à ses camarades, le 21 février dernier, au Mont-Valérien

PNG

Ինչ վերաբերում է տնտեսական օրակարգին, Նախագահ Օլանդը ՀՀ Նախագահի հետ միասին կբացի Հայ-ֆրանսիական գործարար ֆորումը և կայցելի Կարֆուրի ապագա խանութի համար նախատեսված տարածք: Նա նաև կնախագահի տնտեսական և առևտրական տարբեր համաձայնագրերի ստորագրման արարողությունը:

JPEG - 26 ko
Le Président se rendra sur le chantier du futur magasin que Carrefour ouvrira prochainement au centre commercial Yerevan Mall.
PNG - 103.7 ko
Emblèmes de la France et de l’Arménie, côte à côte.

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ