Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պետական այցը Հայաստան [fr]

2011թ. հոկտեմբերի 6-ից 7-ը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով ժամանեց Հայաստան : «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլա Սարկոզիին դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա երկու երկրների նախագահները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ավելի ուշ Նիկոլա Սարկոզին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերին և եղևնի տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում: Երեկոյան, պետության ղեկավարը մասնակցեց իր պատվին, ՀՀ նախագահի կողմից կազմակերպված պետական ընթրիքին` Նախագահական պալատում : Հաջորդ օրը երկու երկրների ղեկավարները Երևանի նախագահական պալատում մամլո ասուլիս տվեցին, այնուհետև մասնակցեցին «Շարլ Ազնավուր » կեցավայրի հանդիսավոր բացմանը` պարոն Ազնավուրի ներկայությամբ : Այնուհետև Նախագահը մեկնեց Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանդես եկավ ելույթով /նայել տեսագրությունը/ : Նախագահ Սարկոզիի ելույթն ընդունվեց մեծ խանդավառությամբ :

տպագրված ... 03/02/2012

Էջի սկիզբ