Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը հաստատել է իր մասնակցությունը 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման արարողությանը Երևանում

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը տեղի ունեցավ երեքշաբթի, հունվարի 28-ին Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր 450 հյուրերի, այդ թվում քաղաքական, մշակութային գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Ընթրիքին ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով հաստատեց իր մասնակցությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման արարողությանը, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 24-ին Երևանում:

Նախագահի ելույթի տեսագրությունը.

Ընթրիքի լուսանկարները հասանելի են Նախագահի կայքում

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ